Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hokevor Archives - Page 2 of 12 -
Ներողամիտ եղիր իմ հանդէպ, մարդասեր, և շնորհիր ինձ ապաշխարութեան ժամանակ արցունքով զղջում, և զօրացրու սիրտն իմ՝ իմաստութեամբ՝ խորհելու Քո օրէնքների մասին օր ու գիշեր, բարութիւն և արդարութիւն գործելու Քո առջև:
Պահեցողությունը մաքրում է հոգին, վեհացնում միտքը, չափի ու հակակշռի տակ է պահում կրքերը, ցրում է ցանկության ամպերը, մարում
է սեռական կրակը և վառում է ճշմարտության լույսը:
Օրինակ՝ աղոթքը համարվում է ամենամեծ առաքինությունը, սակայն հերիք է աղոթքի զենքը ճիշտ ուղու վրա չդնել, և սա ոչ միայն բարիքի, այլ մեծ չարիքի պատճառ կարող է դառնալ:
Կարո՞ղ ենք ասել, Տեր, դատիր ինձ Քո արդար դատաստանով: Ընդհակառակը, միշտ խնդրում ենք Աստծու ողորմություը և ներողամտությունը: Ինչպես ժողովուրդն է ասում , ատամները միայն լվանալու և ծամելու համար չեն, նրանք նաև հզոր պատնեշ են անսանձ լեզվի համար.
Ո՞վ իր ձեռքն «արգելված պտուղին» չի երկարել, և, վերջապես, ո՞վ այն նաև ուրիշներին չի տվել… Ո՞ր մեղքն իր կամավոր կամ ակամա մեղսակիցները չի ունեցել: Եվ այս բոլորից հետո ո՞վ արդարև չի զգացել իր «աչքերի բացվելը: