Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hogevor-kaycej Archives - Page 98 of 124 -
Հիսուս շատ հաճախ հանդիմանում էր նրանց իրենց կեղծ վարքի համար, սակայն սիրով պատասխանում էր քանանացի կնոջը, որ անգիտությամբ, սակայն մաքուր սրտով էր հարցեր տալիս:
Բոլոր ժամանակներում էլ եղել են հավատքի ամուր սյուներ, և նրանց կողքին հայտնվել են այդ սյուների հիմքերը թուլացնողներ: Մեր ժամանակներում էլ քիչ չեն Քրիստոսի ճշմարիտ վարդապետությունը ծաղրողները և Առաքելահիմն եկեղեցու ուսմուքը խեղողները:
Մեր իրականությանը նայելիս շատ ավելի պարզ է դառնում այս առակը այն իմաստով, որ յուրաքանչյուր խոշոր սեփականատեր պատրաստ է խլել այն մարդու կյանքը, որը կպահանջի իրենից ճշմարտություն: Ճշմարտությունը միշտ մեղրի պես քաղցր է քիմքին, սակայն դառն է որովայնում՝ ինչպես Հայտնության գիրքն է ասում.:
Տէր Հիսուս Քրիստոս շարունակ փնտրում է այն որդուն, որը խոստանում, և կատարում է, այն թզենին, որը պտուղ է տալիս, այն հողը, որ մեկի դիմաց հարյուր բերք է տալիս, այն ծառային, որը իրեն տված մնասը գործի մեջ է դնում…
Միթե կգտնվի աշխարհում մի միամիտ մարդ, որը կհավատա, թե միայն Աստծու անվանը հավատալը բավական է փրկություն գտնելու համար, կամ հաճույքի և մեղքի մեջ ապրելով և Տիրոջ անունը կանչելով կգտնի փրկություն:
Աստված մեզ վախկոտ ու անտարբեր հոգի չի տվել, մեզ աչք է տվել, որ տեսնենք, միտք է տվել որ մտածենք, և ձայն է տվել որ աղաղակենք վտանգի պահին: Նա մեր աղաղակին է սպասում: