Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hogevor-kaycej Archives - Page 94 of 124 -
չտրուէք ամեն տեսակ կեղծ լրատուութեան, քաղաքական իրարանցումների և ձեր մարմնի անդամները չծառայեցնենք չար նպատակով: Այլ հակառակը՝ դուք ծառայէք սրբութեանը և տրուէք աղօթքի՝ գայթակղութիւնից զերծ մնալու համար:
Աստուած չի բացառում մարդու մեղանչումը իր կեանքի ընթացքում, սակայն բացառում է մեղքի մէջ ապրելը, քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստուած մարդու մահը չի ուզում, այլ՝ դարձի գալն ու ապրելը:
Միշտ աղօթք անել, չի նշանակում լուսաբացից մինչ երեկոյ աղօթագրքեր կարդալ, եկեղեցուց դուրս չգալ: Այլ ստեղծել այնպիսի հոգեվիճակ, որ ցանկացած պահի Աստուած կարողանայ ներս մտնել:
Իւրաքանչիւրս, երբ մասնակցում ենք որևէ յուղարկաւորութիւն, գնում ենք միայն հրաժեշտ տալու, գնում ենք, որովհետև նա մահացել է: Մահը երբեք սրտով չի ընկալուել, երբ դագաղ ենք տեսել, մտածել ենք, որ մարդ է մահացել: