Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hogevor-kaycej Archives - Page 92 of 124 -
Առաջին գաղտնիքն այն է, որ ասում է, եթէ դու քրիստոնեայ ես, հաղորդութեան մէջ ես Քրիստոսի հետ, և քայլում ես խաւարի մէջ՝ մեղքի ճանապարհով, ուրեմն դու ստում ես և քո խօսքի մէջ ճշմարտութիւն չկայ: Ինքնախաբութեամբ ես զբաղուած:
Հիմա անդրադառնանք մեր կյանքին, այսօր քաղցած մարդ չկա, մերկ մարդ էլ չկա, կարծես թե միջին հաշվարկով մարդը ապրում է բավարար պայմաններում, սակայն մարդու մոտ միշտ մի բանի պակաս կա, մի բանի կարոտություն կա, մի դատարկություն կա: Մարդը ուրախ չէ:
Քրիստոսին ծառայել պատրաստուողը կամ պէտք է երկաթ լինի, որ դիմանայ հալածանքներին, կամ պէտք է ոսկի լինի, որ կարողանայ սիրել բոլորին: Պօղոս առաքեալը երկաթ էր՝ ոսկիով պատած.
Իմաստունը նա չէ, որը շատ գիտելիք ունի, այլ նա, որը բոլորից սովորելու ցանկութիւն ունի: Աստուած ասում է ուրացիր անձդ, արի իմ հետևից, իսկ մարդկութեան մեծամասնութիւնը ուրանում է Աստծուն և գնում է մեղքի հետևից: