Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hogevor-kaycej Archives - Page 88 of 124 -
Աղօթող սիրտը կարիք չունի աշխարհի լուրերին հետևելու, որպէսզի իմանայ, թէ որքան հիւանդ է այս աշխարհը: Եթէ քո կեանքը չի արտացոլում քո Ուսուցչի վարդապետութիւնը, ուրեմն դու Նրան աշակերտ կոչուել չես կարող:
Ո՞վ է պատասխանատուն՝ ժողովրդի հոգևոր այս անմխիթար վիճակի համար: Նրանց հոգևոր աճի և փրկութեան համար. չէ՞ որ մեզնից է պահանջուելու նրանցից իւրաքանչիւրի արիւնը: Եթէ նրանց մասին չենք մտածում, մի՞թէ մեր մասին էլ անհոգ ենք այդքան:
Սուրբ Գրքի մեկնաբաններն ասում են, որ մարդու կեանքի որակը ընկել է մօտաւորապէս տասներեք անգամ: Մարդն առհասարակ դիմակազրկուում է իր թերահաւատութեան, ինքնահաւանութեան, նիւթապաշտութեան և փառքի բաղձանքի մեղքի պատճառով:
Բաւական չէ թողնել ժլատութիւնը, պէտք է կամեցող լինել: Դէմքով դառնալ դէպի Աստուած, ամենևին չի նշանակում հրաժարուել վատ սովորութիւններից: Մենք հարիւրաւոր քրիստոնեաներ գիտենք, որ վատ մոլութիւնների մէջ են, թեպէտ Աստծուն ճանաչում են:
Թող սա լինի մեր այսօրուան սովորելիք դասը՝ փորձութեան մէջ լինելիս՝ ապաւինել Աստծուն և ուղղորդուել Աստուածաշնչով: Քարոզ լսելիս՝ կենտրոնանալ ասելիքի վրայ առաւել, քան անձի:
Այստեղ լեռը մեծ մեղքն է, որը քարացած է մարդու մէջ և այն փոքրիկ մանանեխի հատիկի չափ հաւատով անկարելի է վերացնել: Այս հատուածը, որը վերաբերում է մանանեխին և լեռին, մենք կարող ենք հասկանալ միայն այն ժամանակ, եթե ջանանք մեր մեղքերից մեղքը վերացնել: