«Եթէ այդպէս է, ուրեմն լաւ է չամուսնանալ» 2 օգոստոսի 2020թ.
Աշխարհի մոդան իրենն է թելադրում և մարդը դառնում է մոդայի ստրուկը, և չի կարողանում պայքարել այս մի թշնամու դէմ՝ կարծելով, որ կեանքում մէկ անգամ կատարուող հարսանիքը պէտք է ճոխ լինի: Իսկ ամուսնացող զոյգի հոգու զարդարման մասին ոչ ոք չի մտածում: Հարսանիքը տևում է մէկ օր, մինչդեռ նորապսակ հոգիները պէտք է միասին ապրեն մի ողջ կեանք, և չբաժանուեն միմեանցից ըստ Աստծոյ այն խօսքի, թէ՝ ինչ Աստուած միացրեց, թող մարդը չբաժանի: