Հեղինակութիւնը պաշտօնով պայմանաւորած չէ, այլ՝ կեանքով. 8 օգոստոսի 2020թ.
Երբեմն հանդիպում ենք բարձրաստիճան հոգևորականների, որոնք իրենց հպարտ կեցուածքի պատճառով չեն նկատում իրենց կողքի հաւատացեալին, որը գուցէ խորը ակնածանքից չի համարձակւում մօտենալ և օրհնութիւն ստանալ: Գուցէ այստեղ է գաղտնիքը, որ վիհ է առաջացել է հոգևորականի և հաւատացեալի միջև: Որովհետև Աւետարան կարդացող հաւատացեալը ուզում է զգալ այդ հոգևոր ջերմութիւնը իր հոգևորականից, ուզում է զգալ հայրութեան ապահովութիւնը, և հոգևոր օրհնութեան անհրաժեշտութիւնը: