Սուրբ Գիրք կարդալ, չի նշանակում հաւատալ Քրիստոսին. 13 օգոստոսի 2020թ.
Երբ պետութեան մէջ բաժանումներ կան, երբ եկեղեցու մէջ բաժանումներ կան, ընտանիքի մէջ բաժանումներ կան, և նոյնիսկ մի անձ՝ իր հետ ներդաշնակ չէ և իր ներսում բաժանուած է, այնտեղ չի կարող խաղաղութիւն և համերաշխութիւն լինել: Իսկ որտեղ համերաշխութիւն չկայ, փոխ ըմբռնում չկայ, այնտեղ մտնում է հպարտութեան դևը և աւիրում է համակարգը, քանի որ ամբողջականութիւնը խախտուած է: