hogevor-kaycej
«Սրանք տասն էլ չմկրտվեցի՞ն, իսկ արդ, իննը ո՞ւր են» 23 օգոստոսի 2020թ.
Ամեն քրիստոնյա իր կյանքում ունի վերելքի և անկման պահեր, ուրեմն ամեն քրիստոնյա հավատացյալ իր կյանքում ունի Հայր Հակոբի սանդուխքից՝ երկինքը երկրին կապող:
Ամեն քրիստոնյա իր կյանքում պետք է գինի ունենա, որ ուրախ լինի, բայց այդ գինին Քրիստոս պետք է ջրից դարձրած լինի, որպեսզի լիարժեք ուրախություն պատճառի մարդուն:
Յիսուս Քրիստոսին հետևելը պայմաններ ունի. 22 օգոստոսի 2020թ.
Ցանկացած բանավէճի, կամ երկխօսութեան ժամանակ, երբ արդիւնքում մենք չենք կորցրել մեր խաղաղութիւնն ու ուրախութիւնը, ուրեմն մեր նպատակը յաղթելը չէր, այլ մեր նմանին շահելը: Մեր նպատակը հաղթանակը չէ, այլ հարգել այլոց կարծիքը ևս: Եթե մենք որևէ զրույցի ժամանակ չենք վնասել մեկի հոգին, արդար երևալու պատճառով, այլ պահել ենք խաղաղությունն ու ներդաշնակությունը՝ չընդունելով առկա սխալը կամ մեղքը, ուրեմն այդ խոսակցությունը արդարացված է, և մեր նպատակը բարի է:
Ինչի՞ մասին կխօսի մարդը, եթէ չբամբասի, չստի, չչարախօսի: 21 օգոստոսի 2020թ.
Մարդու համար ամեն բան հնարավոր է: Չկա այնպիսի լավ բան, որ մարդը չկարողանա անել իր սիրելիի համար, իր հարազատի համար և Աստծու համար: Նույնպես և չկա այնպիսի ստոր քայլ, որը մարդը չկարողանա անել իր հոգեվիճակից ելնելով և հանգամանքների բերումով և նաև հարկադրաբար: Ահա այսպիսին ենք մենք, և Աստված սիրում է մեզ: Բայց ամեն ինչ սահման ունի և ժամկետ:
Կանչուածները կարող են դառնալ նաև ընտրեալներ. 20 օգոստոսի 2020թ.
Մենք պէտք է խոնարհութիւն գտնենք այնտեղ, որտեղ մեզ վարձատրում են, ոչ թէ նախանձ այնտեղ՝ երբ ուրիշին են վարձատրում: Աստծոյ անսահման առատաձեռնութիւնը այս առակի գլխաւոր իմաստն է և այն կոչւում է երկնքի արքայութիւն: Աստուած մեր կեանքի բոլոր ժամանակներում կանչում է մեզ փրկութեան տանելու համար, բայց ոչ թէ բռնի, այլ մեր ցանկութեամբ և մեր ազատ կամքի համաձայն: