hogevor-kaycej
Պատրա՞ստ ես Տիրոջից ընդունելու քո խնդրանքը. 30 սեպտեմբերի 2020թ. հանապազօրյա հաց
Իշխելու, հրամայելու, բռնանալու, ստորոցնելու, ենթարկելու մեղքը ամենամեծ բաժակն է, որը չի կարող խմել ոչ ոք, կամ շատ քչերը կարող են: Յուրաքանչյուրիս բաժակը մեր ծառայությունն է: Յուրաքանչյուրիս բաժակը մեր խաչն է: Յուրաքանչյուրիս բաժակը մեր սեփական փրկության համար է, իսկ մեր Տէր Հիսուս Քրիստոսի խմած բաժակը բոլորի փրկության համար էր:
Խաժամուժ ամբոխի անգէտ լինելը շահեկան է ոմանց համար: 19 սեպտեմբերի 2020թ.
Այսօր ո՞վ է աղաղակում: Ոչ ոք: Ո՞վ է զգում, որ ինքը հոգևոր ծարաւ ունի: Շատ քչերը: Ուրեմն ո՞վ է այն շահագրգիռ անձը մարդկանց հոգևոր քաղցն ու ծարաւը յագեցնելու: Մեր պարագայում՝ առաքյալների հաջորդականությամբ եկած այսօրվա հոգևորականները: Հիմա տեսնենք մեր հոգևորականները աղաղակո՞ւմ են արդյոք ժողովրդի ծարավի համար..