Ժամանակը կարճ է, անելիքը՝ շատ. 8 հոկտեմբերի 2020թ.
Հոտը պետք է հոգա իր հովվի մարմնավոր կարիքները, որովհետև նախ հովիվը պետք է հոգա հոտի հոգևոր կարիքները: Այս կապը այնքան սերտ և նվիրական պետք է լինի, որ կողմերից ոչ մեկը մյուսին չհիշեցնի իր պարտականության մասին: Հովիվը չի կարող անվարձ մնալ այնպես, ինչպես հոտը չի կարող մնալ առանց Աստծու խոսքի մեկնաբանության: