Օրերը կրճատուած են որպէսզի… 14 հոկտեմբերի 2020թ
Երբ մեզ վրայ մի պատուհաս է գալիս, մենք միաբանւում ենք և սկսում ենք Աստծուն յանձնարարութիւններ տալ՝ իրավիճակի փոփոխութեան վերաբերեալ, մոռանալով մեր ներքին չար մարդուն, մեր արտաքին կեղծ դրսևորումները, ամբողջովին մոռանում ենք, որ ատելութիւնը բոյն է դրել ամեն քրիստոնեայի սրտում: Մեր անելիքը շատ է սիրելիներ,- մեր մնացած ժամանակը մեզ յայտնի չէ, իսկ ամեն ինչի մասին մեզ զգուշացուած է շատ վաղուց: Այդ պատճառով է ասւում,- այսօր է փրկութեան օրը, վաղը ուշ կլինի: