hogevor-kaycej
Մահը վերջին քննութիւնն է. 19 հոկտեմբերի 2020թ.
Զրպարտութեամբ Արդարին խաչը հանել տուեցին կրօնական առաջնորդները, երեք օր սարսափի մէջ ապրեցին՝ Յարութեան վախը սրտերում, իսկ յարութիւնից յետոյ դարձեալ մեծ դրամ խոստանալով փորձեցին կեղծել յարութեան փաստը: Ճշմարտությունը դրամի ուժով կեղծիք դարձնողներ եղել են Հիսուսի ժամանակ, Իրենից հետո և այժմ էլ կան մեր օրերում: Մարդ արարածը իր հեղինակությունը և իշխանությունը պահելու համար, պատրաստ է կեղծել նույնիսկ Աստծուն վերաբերող փաստերը:
Երեք փորձութիւններ են մեզ կործանում. 18 հոկտեմբերի 2020թ.
Երեք գլխավոր փորձություններն են՝ նյութ, իշխանություն և անվստահություն Աստծու խոսքի հանդեպ: Այս երեք փորձությունները մարդիկ չեն կարողանում հաղթահարել գլխավոր պատճառի բացակայությունից, որն էլ՝ սուրբգրային չիմացություն է: Իսկ նրանք, որոնք գիտեն Սուրբ Գիրքը և դարձյալ պարտվում են այս երեք փորձություններից, նրանց էլ պակասում է վստահությունը Աստծու խոսքի հանդեպ՝ իրենց հավատի տկարության պատճառով:
Հին էությամբ նոր առաքյալ չես լինի. 17 հոկտեմբերի 2020թ.
Ավետարանիչների անունները փոխելով Տէր Հիսուս Քրիստոս կամենում էր նրանց ասել, որ ձեր էությունը պետք է փոխվի ձեր անվան հետ և դուք նոր մարդ պետք է դառնաք, չեք կարող հին էությամբ իմ խոսքերը կատարել: Իսկ եթե դուք չկարողանաք կատարել իմ խոսքերը, որևէ մեկին փոխանցել չեք կարող: Տէր Հիսուս Քրիստոս, որ Աստված էր, ողջ գիշեր աղոթեց առաքյալ ընտրելու համար, որքան առավել մեր օրերում պետք է աղոթել քահանայական ձեռնադրությունից առաջ:
Պատրա՞ստ ես դիմավորելու Տիրոջ Գալուստը. 16 հոկտեմբերի 2020թ.
Համայն մարդկութիւնը առաւելագոյն փափագ ունի իմանալու աշխարհի վախճանի մասին, բայց նուազագոյն ցանկութիւն չունի իմանալու իր պարտականութիւնների կատարման մասին: Իւրաքանչիւրութիւնիս կեանքի տևողութիւնը հենց այդ ժամանակն է, որի ընթացքում պէտք է պատրաստենք մեր անձերը՝ Տիրոջ առջև հնարաւորինս պարզերէս կանգնելու:
Չարը կարող է առաքինությունը վերածել մեղքի. 15 հոկտեմբերի 2020թ.
Երբ չարը չի կարողանում աղոթողին վախեցնել, կամ գցել զգայական և երևակայական պատրանքների մեջ, այդ ժամանակ սկսում է պատերազմել այլ կերպերով, որոնցից մեկը ձանձրույթն է: Երբ ձանձրույթի ոգին աղոթքի պահին գլուխ է բարձրացնում, իսկ աղոթական կարգը դեռ նոր է սկսվել, սա ստիպում է, որ արագ- արագ աղոթես վերջացնես, որպեսզի աղոթքդ անպտուղ լինի.