hogevor-kaycej
Անկեղծ զրոյց հաւատացեալի հետ. 25 հոկտեմբերի 2020թ.
Քահանան է, որ իր խոսքը պետք է ասի եկեղեցու Սուրբ խորանից՝ հիմնված Աստվածաշնչի ճշմարտության վրա: Դա կարող է դուր չգալ ներկաներից շատերին, հատկապես մեծահարուստ պաշտոնյաներին: Բայց քահանան պէտք է ասի այն, ինչ Աստծուց է, և Աւետարանից, ո՛չ թէ այն, ինչ շատերը ուզում են լսել և շոյել իրենց ականջներն ու գլուխը:
Աշխարհը սխալ է մեղքի և արդարութեան հարցում. 24 հոկտեմբերի 2020թ.
Հայրը փառաւորում է Որդուն՝ թոյլ տալով Նրա խաչելութիւնը: Որդին փառաւորում է Հորը խոնարհութեամբ և կամաւոր խմելով այն բաժակը, որն անկարելի եղաւ Իրենից հեռացնել: Ի՞նչ է ուզում ասել յատկապէս 21 րդ դարի քաղաքակրթութեանը զոհ գնացած քրիստոնեաներին, որոնք աշխարհի աճպարարական խաղերից յոգնած կորցրել են իրենց գլուխը:
Աստվածաշնչյան մարդ լինելը միշտ մոդա է. 22 հոկտեմբերի 2020թ.
Ո՛չ մի դէպք չենք հանդիպի Սուրբ Գրքում, որ մեր Տէր Յիսուս Քրիստոս որևէ մեկին հաճոյանայ, լինի իշխան թէ՞ ռամիկ: Ո՛չ մի դէպք չենք հանդիպի, որ որևէ մեկին վատութիւն անի: Կարդացե՞լ էք երբևէ, որ Յիսուս Քրիստոս մեկին փաղաքշական խօսքեր ասի, կամ մեծարի: Ո՛չ չենք հանդիպել: Իսկ մեզ ասում է միմեանց սիրէք այնպէս, ինչպէս Ես ձեզ սիրեցի: Մարդկային սիրոյ չափանիշները բոլորովին այլ են…