hogevor-kaycej
Աստծու խօսքի սերմը ընկել է ապառաժի վրայ. 30 հոկտեմբերի 2020թ.
Երբեմն նմանատիպ հարցեր բարձրացնելիս, ասում են դրա ժամանակը չէ, մարդիկ կարող են գայթակղվել և եկեղեցուց հեռանալ: Իսկ մի՞թե ավելի մեծ գայթակղություն չէ, մնալ եկեղեցու մեջ խաբված՝ առանց Քրիստոս: Եթե բազմահազարանոց հետևորդների առաջնորդը միասեռականության մեղքի մասին չի համարձակվում բարձրաձայնել, ուրեմն սա գայթակղություն չէ՞, այլ այս արատավոր երևույթի մասին խոսելը գայթակղությո՞ւն է:
Առանց պատճառի աշխարհը ատում է Քրիստոսին. 29 հոկտեմբերի 2020թ
Քաղաքակիրթ անտարբերությունը աչք է փակել Արցախի արնաթոր վերքի հանդեպ, որի հեղինակը նույն արնախում մարդասպանն է, որը մարսեց ցեղասպանությունը՝ նույն անտարբեր հանրության լռության հետևանքով: Երեսուն տարի շարունակ ոչ ոք չի լսում որբի լացի ձայնը՝ քանի որ կուշտն ի՞նչ գիտե քաղցածի ցավը: Աշխարհը անտեսել է Քրիստոսի պատգամը՝ սիրո վերաբերյալ:
«Մեղայ Աստծոյ» ասել, չի նշանակում ազատուել մեղքից. 28 հոկտեմբերի 2020թ.
Զուգահեռներ տանենք փարիսեցու՝ որը բարեպաշտի համբաւ ունեցող մեկն էր հասարակութեան մէջ, և իր տուն եկած կնոջ միջև, որին քաղաքում ճանաչում էին որպէս մեղաւոր կին: Կինը մեղաւոր լինելով հանդերձ, ճանաչել ու հաւատացել էր Յիսուս Քրիստոսին, որը կարող էր ներել իր մեղքերը, և համարձակ եկել էր Նրա մօտ: Իսկ փարիսեցին, որ իրեն արդար էր կարծում մեծամտացաւ իր արդարութեան վրայ և մտքում մեղադրեց Յիսուսին՝ մեղաւորի հետ շփուելու համար: Այստեղ շատ գեղեցիկ հանդիպում է տեղի ունեցել ազնիւ մեղաւորի և կեղծաւոր արդարի միջև: