hogevor-kaycej
Ծնունդը նպատակով է, կեանքը՝ արժևորուած, մահը՝ խոստումով. 6 նոյեմբերի 2020թ.
Մեզ զօրաւոր հաւատք է պէտք ինչպէս ապրելու համար, այնպէս էլ մեռնելուց չվախենալու համար, քանի որ մեր ծնունդը նպատակով է, մեր կեանքը արժևորուած է, մեր մահը խոստումով է: Հավիտենական կյանքին արժանանալու բոլոր ուղիները ցույց են տրված, և պայմանները հստակ են մեր ծննդյան օրից: Մենք ենք մեր որոշման տերը և ազատ ենք այդ որոշման մեջ:
Այսօ՛ր է գործելու օրը, ո՛չ վաղը. 5 նոյեմբերի 2020թ.
Աշխարհի լույսը վառած պահելու գործընթացը Տէր Հիսուս Քրիստոս հանձնեց մարդկությանը և Երկինք համբարձվեց՝ վերադառնալու ակնկալիքով: Երբ վերադառնա ու տեսնի, որ լույս վառողները անպատրաստ են գտնվել իրենց ծառայության մեջ, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում: Քանի որ մեզ հետ խոսողը, մեզ զգուշացնողը Տիեզերքի Արարիչն է, ո՛չ թե որևէ երկրի ղեկավար:
Մտահոգութիւնների շղթայ է առաջացել մեր շուրջ. 4 նոյեմբերի 2020թ.
Մենք արդեն համարեա մէկ տարի է, որ ապրում ենք այս վիրուսի հետ մէկտեղ և չենք համակերպւում նրա բացասական հետևանքների, դիմակների, մեկուսացման, հեռավար կրթութեան, և այլնի հետ; Բայց մէկ տարին բաւական երկար ժամանակ է, որ մենք մեր հաւատը քննութեան ենթարկէինք և որոշ հոգևոր արթնութիւն ունենայինք: Չունեցա՛նք: Որովհետև մարդ արարածը ընտելանում է ամենավատ պայմանների հետ՝ նոյնիսկ ամենակարճ ժամկէտներում: Մեկ ամիսից աւել է հայ ժողովուրդը գտնւում է պատերազմի լափող ճիրաններում, որը խլում է մեր լաւագոյնը, երիտասարդութիւնը, մեր սերունդը շարունակողներին: Մեր մէջ դարձեալ հոգևոր արթնութիւն չառաջացա՛վ:
Հակաքրիստոսի հոգին շրջում է աշխարհում. 2 նոյեմբերի 2020թ.
Միամիտ չլինենք կարծելու համար, թե աշխարհը ուրախ է Հիսուս Քրիստոսի ծնունդով: Բավական է նայենք աշխարհի վարման կարգին, նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել, որ Հիսուս Քրիստոս ներկայություն չէ մեր կյանքում, այլ անցյալի մի տխուր պատմություն: Քրիստոս ամեն տարի ծնվում է հոգևոր մեռած հասարակության մեջ: Նայենք մեր բոլոր ոլորտները: Քրիստոս մեռած է կրթության մեջ, Նրա մասին կրթության ոլորտում չեն խոսում: Գիտության մեջ մեռած է Քրիստոս, դա անհերքելի փաստ է: Մշակույթի մեջ մեռած է Հիսուս Քրիստոս, Քաղաքականության մեջ չկա համարյա, հազվագյուտ անձեր են նվիրումով խոսում իրենց հավատքի մասին: Բիզնեսում չկա Քրիստոս , լրատվության մեջ չկա Քրիստոս: Հակաքրիստոսի հոգին շրջում է աշխարհում և ավերներ է գործում: