Նախ դո՛ւ լսիր, որպէսզի ի՛նքդ լսելի լինես. 13 նոյեմբերի 2020թ.
Սիրելիներ, գուցէ խօսքս խիստ է, չեմ առարկում: Բայց մեր Տէր Յիսուս Քրիստոս իր հանրային քարոզութեան ժամանակ ո՛չ մէկի գլուխը չի շոյել՝ հաճոյանալու համար, քանի որ Նրա համար թա՛նկ է մարդու անմահ հոգին: Իսկ թանկ բաները էժան բառերով չեն գնվում, մի խաբվեք: Գերագույն հեղինակություն հանդիսացող Աստվածաշունչը նույնն է կրկնում նաև այսօր՝ Դա՛ է իմ սիրելի Որդին, Դրա՛ն լսեցեք: Իսկ սիրելի Որդին ասում է,- զգույշ եղեք, թե ինչպե՞ս եք լսում, և ինչպե՞ս եք հասկանում ձեր լսածը: