hogevor-kaycej
Զգո՛յշ եղիր, երբ խաւարը որպէս լոյս ես մատուցում. 18 նոյեմբերի 2020թ
Անմաքուր սիրտ ունեցող մարդը մեղադրում է անմաքուր ձեռք ունեցողին: Այս երևույթը զարմանք չի պատճառի մեզ, որովհետև մեր եկեղեցիներում էլ ամբողջ ուշադրությունը սևեռված է արտաքին արդ ու զարդի, ձևավորման և շքեղության վրա, իսկ բուն ապաշխարության խորհուրդը մղված է հետին պլան, այն դեպքում, երբ առաջին պատգամ էր որ դուրս եկավ ինչպես Հովհաննես Մկրտչի, այնպես էլ Տէր Հիսուս Քրիստոսի բերանից՝ մինչ քարոզությունը սկսելը: Վանքում բոլորը չեն փրկվում, և աշխարհում բոլորը կորստյան չեն մատնվում: Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք որքանով ենք գնահատել մեր լույս ու աղ լինելու արժեքը:
Աստծու պատվիրանը անտեսված է… 17 նոյեմբերի 2020թ.
Աջհամբույր, խաչհամբույր, գովեստի խոսքեր, խոնարհումներ, հագուստները համբուրել, դիպչել նրա աջին ու խաչին, սակայն նրա խոսած քարոզից մի նախադասություն չհիշել: Այս մասին է խոսում Տէր Հիսուս, որ ինձ գովելու փոխարեն, իմ խոսքը լսեք և հատկապես կատարեք: Ի տարբերություն մեր բարձրաստիճան եպիսկոպոսների, Տէր Հիսուս չկամեցավ լսել իր հասցեին գովեստի խոսքեր, այլ շեշտը դրեց կարևոր տեղում՝ լսելու և կատարելու: Իսկ մեծարանքի խոսքեր ասելը և սիրով լսելը՝ մեր եկեղեցում բարձր հիմքերի վրա է դրված: Նույնիսկ լինում են դեպքեր, երբ մի բարձրաստիճան հոգևորական է մտնում եկեղեցի Պատարագի ընթացքում, ժողովուրդը կարող է թողնել պատարագը, շեղվել աղոթքից և մեծարելու համար մոտենալ և օրհնություն ստանալ եկող հոգևորականից:
Արդարութիւնը միշտ խաչի վրայ է. 15 նոյեմբերի 2020թ.
Արդարությունը միշտ խաչի վրա է, բայց չի մեռնում, որովհետև իրավիճակի Տերը արդարությունն ու ճշմարտությունն է վերջնականապես: Չարը քողարկված է բարու անվան տակ, կեղծիքը քողարկված է բարեպաշտության քողի տակ և ներկայացվում է որպես ճշմարտություն: Ի՞նչ կա այսքան գովազդների տակ, եթե ոչ սուտ ու խաբեություն: Աշխարհը քրիստոնեությունը թաքցրել է կեղծ հավատքի տակ, իսկ ապաշխարությունը առհասարակ մոռացված թեմա է նույնիսկ քրիստոնյաների շրջանում:
Միակ համաճարակը մեղքն է աշխարհում. 14 նոյեմբերի 2020թ.
Արքայութեան Աւետարանի խօսքը ճշմարտապէս մատուցելու դէպքում, քրիստոնէութիւնը կարող է ծաղկել ու բարգաւաճել: Կարող է նաև հակառակը տեղի ունենալ, երբ Աստծոյ զօրաւոր խօսքը մատուցւում է որպէս գիտելիք: Հաւատացեալի միտքը ոչ թէ պէտք է ծանրաբեռնել աստուածաշնչական գիտելիքով, այլ հաւատացեալի սրտում տեղադրել վառուող փոքրիկ հոգևոր ջահը, որով հաւատացեալը կկարողանայ լուսաւորել իր ճանապարհը և գտնել Քրիստոսին՝ այդ ճանապարհի վրայ:
https://youtu.be/K343aghQ6SM