Նոյնիսկ մտածելն արդե՛ն սարսափելի է. 25 նոյեմբերի 2020թ.
Միայն ուզում եմ անդրադառնալ պատերազմական այս օրերին բացայայտուած անպատրաստ ծառաներին՝ սկսած հոգևոր և քաղաքական առաջնորդներից, զինուորական ծառայողներից, բոլոր գերատեսչութիւններից՝ մինչև ֆեյսբուքահայությունը: Բացահայեցուեցին ներքին անհաւատարիմ թշնամի ծառաները, անհաւատարիմ վերադաս ծառաները, նոյնիսկ նրանք, որոնք կանչուած էին ծառաներին ժամանակին հոգևոր կերակուր տալու համար, նրա՛նք էլ անպատրաստ գտնուեցին, հանրութիւնը, որի աչքի առջև կատարուեց այս ամենը՝ անպատրաստ գտնուեց գնահատական տալու և քառասուն օր ու գիշեր միմեանց հայհոյեցին ու անիծեցին: Անիծեցին նոյնիսկ հոգևորականներ: