Ավետարանը միայն համբուրելու համար չէ՛. 1 դեկտեմբերի 2020թ.
Աւետարանը միայն համբուրելու համար չէ՛, այլ՝ կարդալու և կիրառելու: Խաչը միայն պարանոցին կախելու համար չէ՛, այն կոչում է՝ արդարութեա՛մբ ապրելու: Եկեղեցին միայն մոմ վառելու համար չէ՛, այնտեղ Աստծուն պէտք է հանդիպել: Լուսաւորչի գահաթոռը թանկ նիւթից պատրաստելու համար չէ, այն քրիստոնեայ ազգի հոգևոր պատասխանատուութիւն կրելն է: Հայրապետական գաւազանը թանկագին քարերով զարդարելը չէ, այն ճակատագրական պահերին պէտք է գետին զարկել, որպէս ընդվզում; Նոյնը վերաբերում է քաղաքական դաշտին: Ո՛չ մի պաշտօն չի յարատևի, եթէ նպատակը այլ է, գործողութիւնը՝ այլ: