Սցենարը սատանայինն է, դերակատարումը՝ մարդուն. 7 դեկտեմբերի 2020թ. երկուշաբթի,
Իրավիճակը հսկողութիւնից դուրս է գալիս ամեն ժամ, վտանգը ահագնուում է: Իրավիճակը բաբելոնեան է, մարդիկ միմեանց չեն հասկանում; Ննջեցեալ նահատակներ, վիրաւոր զինուորներ, անհետ կորածներ, գերիների բազմութիւն, վշտացող ծնողներ, մասնատուած ժողովուրդ, ապաշնորհ իշխանութիւն, պղտոր ջրում ձուկ փնտռող ընդդիմութիւն, չկողմնորոշուած իրաւական համակարգ, անկարող պաշտպանութեան նախարարութիւն, հեռակառավարման վահանակով նախկին իշխանութիւն, և ամենավերջում՝ իր ծառայութեան մէջ թերացած և այսօր ելք չգտնող՝ հոգևոր դաս: Մեր փոքրիկ պետութեան մէջ այս վիճակն է տիրում: Սա պայթունավտանգ է ամեն վայրկեան՝ նոր փորձութիւններ բերելու համար: