Կգա ժամանակ, երբ քրիստոնյաները կաղավաղեն Ավետարանի և սուրբ առաքյալների ու մարգարեների աստվածային գրքերը: Այդ ժամանակ շատեր սերը կնվազի, շատ նեղություններ կլինեն, և ժողովուրդների խռովումներ, թագավորների անհաստատություն, և իշխանների անկարգություն, քահանաներն՝ այպանող, և կրոնավորները հեղգ կլինեն, և եկեղեցու հայրերն իրենց և իրենց հոտերի փրկության արհամարհողներ կլինեն, փութաջան և առաջինը վազող՝ դեպի սեղանները, կռվազան և ծույլ՝ աղոթքների մեջ, պատրաստակամ՝ շատախոսության և համարձակ՝ հայրերի կարգն ու խոսքը դատապարտելու մեջ: Ոչ հայրերին նմանվել կցանկանան, և ոչ էլ նրանց խոսքը լսել: Եպիսկոպոսներն այն օրերին կլինեն բռնակալների պահանջները կատարող, դատաստանը կանեն կաշառքով, և չեն ողորմի աղքատին դատաստանի ժամին: Այրիների կտրտմեցնեն և որբերին կկսկծացնեն: Անհավատություն կգա նաև ժողովուրդների վրա, անառակություն, ատելություն, թշնամություն, նախանձ, արբեցողություն, պոռնկություն, շնություն, սպանություն և գողություն;