Դու արի՛ իմ հետեւից. 29 դեկտեմբերի 2020թ.
Մեր աղօթքներում խոստովանում ենք մեր տկարութիւնը, խնդրում ենք Աստծուն, որպէսզի Իր մեծ ողորմութեամբ ազատի մեզ չարից, սակայն մենք ոչինչ չենք անում այդ ուղղութեամբ; Ո՛չ թէ վատ է այն փաստը, որ մենք մեղանչական ենք: Ո՛չ: Աստուած գիտէ մեր մեղանչական բնութիւնը, այլ այն՝, որ մենք շատ մեղմ ենք վերաբերւում մեր մեղանչական լինելու հանգամանքին, ոչինչ չենք անում այդ վիճակը փոխելու համար, և հակառակը ուրիշներին ներկայանալիս ասում ենք, որ ամեն ինչ կարգին է մեզ մոտ, սակայն ներքուստ գիտենք, որ մեր ներսի մարդը և՛ նախանձ է, և՛ ագահ է, և՛ ստախօս է, և՛ շնացող է, և՛ բամբասող է, և՛ հպարտ է և ամեն ինչ է: