hogevor-kaycej
Հասել է համբերելու ժամանակը. 20 հունվար. 2021թ
Երբ Երուսաղեմում գոռում էին,- Խա՛չը հանիր Դրան, նկատի ունեին, որ պետք չէ իրենց այդ մեկը, որը կսովորեցնի կեղծավորություն չանել, ագահություն չանել, երկու տիրոջ չծառայել և այլն: Նրանք հարմարվել էին մեղքի քաղցրության հետ և ավելորդ էին համարում մեղքը տեսնողին: Մարդիկ լույսը չեն սիրում, քանի որ իրենց գործերը բացահայտվում է այդ լույսից:
Գնահատի՛ր քո տեսողութիւնը և բարիք արա դրանով. 18 հունվարի 2021թ.
Ո՞ւր է քո հավատի վահանը, ինչո՞ւ ես ընկած, մի՞թե չունեիր հոգու սուսերը, որ պաշտպանվեիր: Չէի՞ր կապել արդարության գոտին, երբ չարի դեմ էիր դուրս եկել: Մի՞թե մոռացել էիր փրկության սաղավարտի մասին: Եթե դո՛ւ ես ընկած վիճակում, սիրելի քրիստոնյա, ապա ո՞վ կառաջնորդի կույրին՝ դեպի Ինձ: Ո՞վ կբերի անդամալույծին ինձ մոտ; Ինչպե՞ս կբերես ինձ մոտ մի համր դիվահար, երբ ինքդ ես համր, և քո բերանում Իմ խոսքը չկա՛:
Ընկած քրիստոնյան հոգևոր զենք չունի. 17 հունվարի 2021թ.
Այն քրիստոնյան, որի հետ մշտապես ապրում է Փեսան, նա միշտ հարսանիքավորի տրամադրության մեջ է, ուրախ է, ապահով է, կուշտ է, լավ հագած է, հյուրասիրության մեջ է, և ուրախությունից ցնծում է սիրտը հարսանիքի տիրոջ համար: Իսկ այն մարդը, որը փեսային չի ճանաչում, չի հրավիրվում հարսանիքի, հետևաբար չունի այն ուրախությունները, ինչը որ ունի հրավերը չմերժած մարդը: Սա տխուր է, քաղցած է, հին հագուստով է, հույսը կորցրած է և այլն: