Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hogevor-kaycej Archives - Page 55 of 124 -
Տէր Հիսուս Քրիստոս կամավոր գնաց խաչելության: Եթե չկամենար, կարող էր Իրեն խաչողների աչքի առջև պայծառակերպվել և բոլորը կուրանային այդ լույսից: #fatherarmen #Տէր_Արմէն_Մելքոնեան
Իսկ ի՞նչ է խաչը վերցնել և հետևել, եթէ ոչ հաշտուել կեանքի այն դժուարութիւնների հետ, որոնք առաջացել են մեր մեղքերի պատճառով: Մենք մեր գործած մեղքերի պատճառով որակազրկւում ենք մեր կեանքը, յետոյ սկսում ենք բողոքել այդ վատ կեանքից:
Հիսուս Քրիստոս Իր եկեղեցին որևէ անձի անվան հետ չկապեց երկրի վրա, այլ հավատացյալ ժողովրդի հզոր հավատքի և անկեղծ դավանության վրա: Իր Եկեղեցին հաստատեց, որպեսզի Ավետարան քարոզվի և ապաշխարության հրավեր կատարվի Քրիստոսի հոտի համար:
Աւետարանի խօսքերը սովորական զրոյցներ չեն, որ լսենք և մոռանանք: Ուրեմն լարենք մեր մտքերը, ամրացնենք մեր հոգիները, պատրաստենք մեր սրտերը: Աստուած հզօր է, Նա ճանաչում է մեր սրտերը և գիտի, թէ ո՞վ է մեզնից անկեղծ, և ո՞վ կեղծաւոր:
Բայց մենք կարևոր բան ունենք հիշելու մեր կյանքում՝ Եգիպտոսից դուրս գալը բավարար չէ, եգիպտոսը պետք է մեր միջից դուր գա, որ մեզ չխանգարի տեսնելու ճշմարտությունը: