Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hogevor-kaycej Archives - Page 53 of 124 -
Սա այն նպատակն է, որի համար որ եկել էր Յիսուս Քրիստոս, որպէսզի մեր աչքերը բացուեն, ու մենք տեսնենք, որ կոյր էինք, ու հիմա տեսնում ենք: Անդամալոյծ էինք, հիմա քայլում ենք: Բորոտ էինք, ու մաքրվեցինք:
Ով Աստուածաշունչ չի՛ կարդում, նա չի՛ կամենում իմանալ Աստծու կամքը: Այսպիսին բաւարարւում է իր կամքով: Իսկ Աստծու կամքը չիմացողի համար, ըստ Աւետարանի՝ երկնքի արքայութեան դուռը փակ է նրա առջև:
Այստեղ սխալւում են այն ծառաները, որոնք առաւօտից երեկոյ հաշւում են իրենց բարի գործերը՝ երկնքի արքայութեան հետ փոխանակելու համար, կարծելով, որ բարի գործերի քանակը կարող է իրավիճակ փոխել:
Հարստութեան հանդէպ ունեցած սերը ստուեր է գցում բոլոր առաքինութիւնների վրայ, որոնք մարդը կարող է ունենալ իր կեանքի ընթացքում: Մարդկային ցանկութիւնները ան կառավարելի են երբեմն նոյնիսկ պատուիրանապահների համար:
Մարդկային բնութիւնը կամաւոր չի կամենում կատարել պատուիրանները, և հանդիպում է ներքին խոչնդոտների: Այդ խոչնդոտներն են, որ պէտք է յաղթահարել, առաջ գնալու համար:
Եթէ կինը կամ ամուսինը բռնուել են շնութեան մեղքի մէջ, ապա այդ դէպքում ամուսնաւորութիւնը համարւում է վաւեր: Այս մասին մանրամասն գրուած է Երկրորդ Գրենք գրքի 24 րդ գլխում: