Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hogevor-kaycej Archives - Page 52 of 124 -
Իսկ մի՞թէ Աստծուն որևէ տուրք պէտք է տալ, երբ Աստուած է Տիեզերքի Արարիչը: Աստծուն պէտք է միայն մաքուր հոգի՝ առանց կեղծիքի, պէտք է զղջացող սիրտ, որպէսզի ազատի մարդուն իր մեղքերից և յաւիտենական մահից:
Միշտ յիշիր, սիրելի ունկնդիր, Աստուած բոլորին է կանչում, բայց ընտրեալ դառնալը մեր կամքով է լինում: Մենք ենք որոշում ո՞ւմ լսել, ո՞ւմ խօսքով ապրել, ո՞ւմ օրէնքները կատարել, ո՞ւմ ծառայել, ո՞ւմ նմանուել, Աստուած միայն համաձայնւում է մեր ընտրութեան հետ:
Քրիստոս գնաց իւրայինների մօտ չընդունեցին, որովհետև կեղծիք էր համակ և սեր չկար: Եկաւ մեզ մոտ, ընդունեցինք խանդավառութեամբ, բայց արմատը խորը չէր սերմնացանի հողի պէս, չորացաւ մեր մէջ Աստծու խօսքի սերմը:
Քահանայապետերն ու օրէնսգէտները իրենց ներսում երկփեղկեցին, քանի որ գիտէին ճշմարտութիւնը և ձևացրին, որ չգիտեն: Եթէ կրօնի առաջնորդները նենգափոխում են ճշմարտութիւնը, ապա ի՞նչ կարելի է սպասել քաղաքական առաջնորդից: #fatherarmen
Տաճարում կատարուող առևտուրի բիզնեսը քահանայապետերին էր պատկանում, և տաճարը վերածուել էր առևտրական մեծ կազմակերպութեան: Յիսուս Քրիստոս այսօր էլ ուզում է, որ Իր աղօթքի տունը աղօթքի տուն լինի, իսկ վաճառատունը՝ վաճառատուն լինի: Այս երկուսը չի համատեղւում: Կա՛մ աղօթք է, կա՛մ բիզնես:
Եթէ փարիսեցիները և օրէնսգէտները մարգարէութիւնները կարդացել էին ու չէին հասկացել, որ ամեն ինչ գրուած է Օծեալ Փրկիչի՝ Յիսուս Քրիստոսի մասին, ապա Տէր Յիսուս Ինքն էր այդ մարգարէութիւնները թելադրողը և գիտեր, թէ որը՝ որին է յաջորդում: