Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hogevor-kaycej Archives - Page 50 of 124 -
Մեզ համար արքայութիւն է պատրաստել Թագաւորը, իսկ մենք ստրուկ ենք սատանային: Յաւիտենական կրակը պատրաստուած չէ մարդու համար, այլ՝ սատանայի: Մարդն ինքն է ազատօրէն ընտրում՝ երկրի վրայ ծառայել սատանային, իսկ հանդերձեալում՝ գրաւել սատանայի համար նախատեսուած յաւիտենական կրակը:
Առակի գլխաւոր մտքերից մեկն այն է, որ Աստուած շնորհը տալիս է ըստ մեր կարողութեան, և դրանից առաւել չի տալիս, ստուգելու համար այն ծառայեցնում ենք մե՞ր փառքի համար, թէ՞ Աստծու անվան համար:
Ներքինի կամ կոյս լինելը չէ՛ կարևորը Քրիստոսի եկեղեցում ծառայելու համար, այլ ողորմութեան սերն է կարևոր իր նմանին օգնելու և սիրելու համար: Այս առակից մենք հասկացանք, որ յիմար կոյսերը դուրս մնացին հարսանեկան սրահից և Քրիստոս չճանաչեց նրանց, երբ թակեցին դուռը:
Վաղ առաւօտից եկեղեցու զանգերը ղողանջում են ժամերգութիւնից առաջ, սակայն հարակից շէնքերի բնակիչները քնած են հանգիստ: Համարէք, որ սա Նոյի Տապանի կառուցումն է, իսկ մարդիկ անտարբեր քնած են իրենց տներում:
Թող քո ձեռքի գործը որակեալ լինի, որպէսզի դարեր ապրի, բայց քո կեանքն այնպէս ապրիր, կարծես վաղը վերջին օրն է, և գալու է Յիսուս Քրիստոս և քո հոգին կանգնելու է նրա առջև: