Ինչքա՛ն ճիշտ բնութագրեց Տէր Յիսուս, քահանայապետերին, համեմատելով նրանց սպիտակացրած գերեզմանի, որ դրսից մաքուր է, իսկ ներսից՝ ապականութիւն: Իրենց մաքուր կարծող քահանայապետերը մեծագոյն պղծութիւնը իրենց հոգում ունենալով, ապարանք չմտան, որպէսզի չպղծուեն: