Իրականում այդ փշէ պսակին արժանի է մե՛ր գլուխը, ո՛չ թէ Արդարի, որովհետև մեր գլուխների մէջ են առաջանում այդպիսի նենգ ու դաւադիր մտքեր: Իրականում մե՛ր ձեռքերն ու ոտքերն են արժանի այդ գամերին, որովհետև մեր ձեռքերն ու ոտքերն են անվերջ ձգտում դէպի ստորնաքարշ մեղքը, ինչի համար որ խաչուեց Անմեղը: