Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hogevor-kaycej Archives - Page 47 of 124 -
Մարդիկ Քրիստոսի մօտ բերում էին իրենց հիւանդներին ո՛չ թէ նրա համար, որ խիստ հասկացել էին Նրա վարդապետութիւնը կամ Աստծու Որդի լինելու հանգամանքն էին հաշուի առել, այլ հրաշք էր կատարւում, բուժումն անվճար էր, որ մինչ այդ երբեք չէին տեսել նման հրաշքներ:
Երբ քարոզիչը իր մարդկային իշխանութեամբ է քարոզում, այն որպէս բռնութիւն և պարտադրանք է նկատւում, իսկ երբ Սուրբ Հոգու շնորհով է քարոզում Աստծու խօսքը, այն միանգամից սրտեր է գրաւում:
Յովհաննէս Մկրտիչը ընտրեց անապատը որպէս քարոզութեան դաշտ, քանի որ մարդու սիրտն էլ անապատ է, և մարդը յաճախ պէտք է մտնի այդ անապատ, տեսնելու համար ամեն տեսակ վայրի գազաններ՝ մեղքերի տեսքով:
Եթէ մեր մտքում ծաղիկ բուսնի, այնտեղ մեղու կհայտացնի և նեկտարից մեղր կպատրաստի, որը շատերին պէտք կգայ: Իսկ եթէ մեր մտքում վատ մտածումներ առաջանան, այնտեղ ճանճեր կհայտացնեն, որոնց ներկայութիւնը տհաճ է բոլորին:
Աշխարհի բոլոր կրօնների հիմնադիրները հանգչում են իրենց գերեզմաններում, միայն մեք գերեզման կա աշխարհում, որ գտնւում է Երուսաղեմ քաղաքի մէջ, դա մեր Տիրոջ գերեզմանն է, որը թափո՛ւր է:
Յիսուս Քրիստոսի համար քահանայապետի հանգամանքը կարևոր չէ՛ր, այլ՝ նրա մաքուր սիրտը, որ չունէր: Քրիստոսի համար Մարիամ Մագդաղենացու մեղաւոր անցեալը կարևոր չէ՛ր, այլ նրա նուիրումը, որ ունէր մեղքից ազատուելուց յետոյ: