Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hogevor-kaycej Archives - Page 34 of 124 -
Մարդը չարաշահում է խմիչքը, կորցնում է առողջութիւնը, որից յետոյ ողջ կեանքը տառապում է այդ հիւանդութեան պատճառով: Բանական մարդը տրւում է շնութեան մեղքին, քայքայում է իր ընտանիքը և ողջ կեանքը ապրում է անախորժութիւնների մէջ:
Երբ մենք մեր մահամերձ հիւանդից թաքցնում ենք իրականութիւնը, դա ամենևին չի բխում նրա հանդէպ ունեցած մեր սիրուց, այլ՝ մեր անգիտութիւնից: Մահամերձը պէտք է իմանայ, որ նա մահից յետոյ այլևս չի կարող զղջալ իր մեղքերի համար, նա պէտք է թողութիւն ստանայ մինչև մահը:
Ինչպէ՞ս Պետրոսը կարող էր դատել Յուդային՝ մատնութեան համար, երբ ինքը ուրացող էր: Կամ ինչպէ՞ս Պօղոսը կարող էր մեկին դատել, երբ ինքը հալածիչ էր և միայն Քրիստոսի միջոցով տեսաւ իր մեղքերը:
Տէր Յիսուս աշակերտներին այս օրինակները բերելով, ասում էր,- սկսէ՛ք ձեզնից, որպէսզի ձեր խօսքը հաւաստի լինի լսողի ականջին: Ձեր օրինակը ծառայի այլոց դարձի գալուն, և հոգ մի արէք, եթէ ձեր կեանքերը խլեն, ձեր հոգիները ինձնից ո՛չ ոք չի կարող խլել: