Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hogevor-kaycej Archives - Page 31 of 124 -
Մենք պէտք է որսանք ամեն խօսք, որ դուրս է գալիս Յիսուս Քրիստոսի բերանից, և հասկանանք, որ պարզ բառերով շատ բարդ մտքեր է մեզ փոխանցում մեր կեանքը շիտակ ապրելու համար:
Հոգին անմահ է և ունի երեք վիճակ: Նախ՝ քանի դեռ մեր մարմնի մէջ է: Ապա՝ երբ դուրս է գալիս մարմնից: Այնուհետև անորոշ կայանում սպասում է մինչև համընդհանուր մեռելների յարութիւն, որպէսզի նորից միանայ յարութիւն առած մարմնին:
Հրեշտակը, որ երկնքում էր ապրում, ընկաւ հպարտութեան պատճառով: Իսկ մարդը, որը երկրի վրայ է ապրում և չի հպարտանում, նրա անունը գրւում է երկնքում:
Այսպէս է Աստծու արդարութիւնը և ճշմարտութիւնը:
Եկեղեցին Քրիստոսի կատարեալ մարմինն է, որի վրայ բիծ չկայ, բացի նենգ մարդու ձեռքով հասցրած գամերի սպիները: Այդ սպիները նրա համար են որ մարդիկ դարերով նայեն խոցուածին և զղջան իրենց մեղքերը: