Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hogevor-kaycej Archives - Page 29 of 124 -
Երբ մարդկանց միտումնաւոր շեղում են ճշմարտութիւնից՝ իրենց նենգ ծրագրերը իրականացնելու համար, միշտ էլ ժողովրդի մէջ գտնւում են միամիտ մարդիկ, ում ձեռքով կատարւում է այդ դաւադրութիւնը:
Աւետարանի գիտակ մարդը հաւատարիմ և իմաստուն տնտես է Աստծու առջև և կարողանում է քննել ժամանակները, դէպքերը, և իրադարձութիւններին կարողանում է տալ հոգևոր գնահատական:
Ում շա՛տ է տուած և նա անհաւատարիմ է, նրա պատիժն էլ մեծ է լինելու:
Տիրոջ տան վերակացուին շատ է տրուած, այն բանի համար, որ նա աւելացնի և աւելիով ներկայանայ Տիրոջ առջև:
Աշխարհում բոլո՛ր մարդիկ մահացել են, բոլո՛ր մահացածները իրենց հետ ոչի՛նչ չեն կարողացել տանել, նո՛յնիսկ իրենց սիրելի մարմինը, որին ծառայել են ողջ կեանքում.