Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hogevor-kaycej Archives - Page 27 of 124 -
Կամենում է ստանալ Աստծուց, բայց զլանում է գոհութիւն յայտնել: Ճանաչում է Աստծուն՝ որպէս տիեզերքի Արարիչ, սակայն չի կամենում պահել Նրա խօսքը: Տեղեակ է, որ մեղքի վարձը մահն է, սակայն չի կամենում զերծ մնալ մեղքից:
Ներիր, ո՛չ միայն քո խիղճը հանգստացնելու, այլ քո այդ քայլով նրան խորհելու և դարձի գալու առիթ տուր: Ներիր, քանի որ դու գիտես, եթէ նա դարձի չգայ, ինչ է սպասւում նրան Արդար Դատաստանին:
Մտովի պատկերացնենք, որ մեր ննջեցեալ մերձաւորները խնդրում են Հայր Աբրահամին, որպէսզի մեզ լուր ուղարկի մեր արթնութեան համար, և մենք տեսանք, որ դա անկարելի է:
Սա պատուիրանազանցութիւն է մեծ մասշտաբների այսօրեայ իրականութեան մէջ: Մենք նոյնիսկ այս փոքր բանի մէջ չենք կարողանում հաւատարիմ մնալ Աստծու խօսքի հանդէպ:
Ինչո՞ւ մեղքի պահին ո՛չ ոք չի յիշում Աստծուն և յատկապէս չի յիշում մեղքի՝ մեղք լինելը: Յաճախ մարդիկ երկար են մնում այս վիճակի մէջ, երբ հոգևոր չեն և լուր չունեն Աստծու խօսքից: