Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hogevor-kaycej Archives - Page 26 of 124 -
Այդ հեռաւորութիւն պատճառով քրիստոնեաների մեծ մասը չեն վայելում Քրիստոսի խօսքի անուշահոտութիւնը, այլ միայն անհարկի հաւանութիւններ են անում, քանի որ գիտեն, եթէ Աստծու խօսք է, ուրեմն ճիշտ է:
Ներկաների համար տուեց հարցը, թէ՝ Ի՞նչ ես ուզում, որպէսզի անհաւատ մարդիկ զգան իրենց ֆիզիկական տեսողութեան անկարգաւորութիւնը, երբ Աստծու Որդուն չեն նկատում իրենց մէջ:
Պատուիրանապահութիւնը բաւական չէ յաւիտենական կեանքի համար, մարդը պէտք է ազատ լինի նիւթական արժէքներից, իսկ եթէ այնուամենայնիւ ունի նիւթական արժէքներ, պէտք է Աստծուն ունենալ որպէս խորհրդատու՝ արդարացի տնօրինելու և չկործանուելու համար:
Գրուած չէ, որ նա այլևս մաքսաւոր չէր աշխատում, բայց գրուած է որ նա տաճարում ամաչում էր աչքերը վեր բարձրացնել և ունէր մեղքի գիտակցութիւն՝ Աստծու ներկայութեան մէջ.:
Աստուած երբեմն մարդու շահերից ելնելով վերցնում է աշխարհի դիմակները, որպէսզի մարդկութիւնը հանգիստ շնչի: Դիմակազերծումը ցաւոտ է, բայց մարդու շահերից է բխում:
Աւետարանները աղաղակում են այն մասին, որ մէկը կվերցուի, միւսը կմնա: Եթէ մինչ այս պահը մեզ հետաքրքիր չէ, թէ ո՞վ է այդ մէկը, որ վերցուելու է, կամ ո՞վ է այն մէկը, որ թողնուելու է, ուրեմն դա մեր սեփական ցանկութիւնն ու նախաձեռնութիւնն է: