Այ՛ն աշխարհի համար արժանիք է պետք. 25 Օգոստոս 2021թ. Ղուկաս. 20:27- 47
Եթե պառակտումը քաղաքական ոլորտում ավերներ է գործում, ապա պատկերացրեք, թե ինչ կործանիչ է, երբ այն առկա է հոգևոր առաջնորդների միջև: Այնպես չէ, որ այսօր մեր հոգևոր առաջնորդները ի Քրիստոս միաբան են, կամ սերն է իշխում մեր եկեղեցում: Ամեն դեպքում կրոնական առաջնորդների իրական հոգևոր կյանքը մեծագույն ձեռբերում է տվյալ եկեղեցու հոտի համար: