Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hogevor-kaycej Archives - Page 23 of 124 -
Բոլորը կամենում ենք փոխել երկրի ղեկավարին, օրէնքը, կարգն ու կանոնը, բայց ո՛չ երբեք սեփական ,,ես,, ից հրաժարուելն ու մաքրել սեփական սիրտը: Այս նոյն բանը չկարողացան անել նաև օրուայ քահանայապետերը, թագաւորը, կուսակալը և այլն:
Երբ խաչուած չարագործն է հայհոյում Քրիստոսին, մի կերպ կարելի է հասկանալ, սակայն երբ քահանայապետը կարող է զրպարտութիւն սովորեցնել մարդկանց, և պահանջել որ Քրիստոս խաչից իջնի, որին իր ցուցումով էին խաչել, անկարելի է հասկանալ նոյնիսկ ճկուն միտք ունեցող մարդու համար:
Զգոյշ լինենք մեր հոգիների համար: Մեր հոգիների համար շատ թանկ գին է վճարուել: Անկարելի է, որ Երկնաւոր Հայրը անտեսի Իր Որդու զոհաբերութիւնը՝ մեր վարած անհոգ կեանքի պատճառով:
Մի օր էլ երկնքից հայտնվում է նույն Գաբրիել հրեշտակը, որն Աստվածածնին ավետել էր հղության մասին, հայտնում է Մարիամին, որ նրա կյանքի օրերը ավարտվել են: Մարիամ Աստվածածինը անմիջապես տուն է վերադառնում և հայտնում է այդ մասին Հովհաննեսին:
Սա էր այն առաքելական դպրոցը, որտեղ աշակերտները սովորեցին գերազանց, աւարտեցին գերազանց և դարձան քրիստոնէական ջահեր՝ ողջ աշխարհի համար: Փոխանցեցին քրիստոնէութեան վառած ջահերը բոլոր ազգերին, քանի որ իրենց ջահերը վառել էին լոյսի ակունքից: