Պատրա՞ստ ես Տիրոջից ընդունելու քո խնդրանքը. 30 սեպտեմբերի 2020թ. հանապազօրյա հաց
Իշխելու, հրամայելու, բռնանալու, ստորոցնելու, ենթարկելու մեղքը ամենամեծ բաժակն է, որը չի կարող խմել ոչ ոք, կամ շատ քչերը կարող են: Յուրաքանչյուրիս բաժակը մեր ծառայությունն է: Յուրաքանչյուրիս բաժակը մեր խաչն է: Յուրաքանչյուրիս բաժակը մեր սեփական փրկության համար է, իսկ մեր Տէր Հիսուս Քրիստոսի խմած բաժակը բոլորի փրկության համար էր: