Մեր կյանքը գնալով ավելի ծանր է դառնում: Դրսից սուրն է մեզ սպառնում: Ներսից անորոշ երկյուղն է մեզ տանջում: Օտարները Սոդոմից ճյուղեր են բերել և ուզում են պատվաստել մեր պտղատու այգում, որպեսզի Գոմորի պտուղ ստանան: Մեր բոլոր օրերը հաշված են այնպես, ինչպես մեր գլխի մազերը: