ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, Քրիստոսին հավատացող ամեն ոք գիտե, որ աղոթքը իր համար թթվածնի արժեք ունի, և առանց աղոթքի մարդն իրեն որբ է զգում:
Բարի զավակը միշտ էլ կարիք ունի հայրական հորդորի, խրատի, ուսուցման և դաստիարակության, քանի որ միայն հայրը կարող է զավակին անշահախնդիր ճշմարիտ ուղու վրա կանգնեցնել հատկապես այն դեպքում, երբ զավակը դիմում է հոր օգնությանը: Առաքյալները նույնպես զգացին օգնության և աղոթքի կարիք և խնդրեցին Հիսուսին, որ իրեց աղոթել սովորեցնի:
Պահանջը շատ շիտակ էր: «Տէ՛ր, մեզ աղօթե՛լ սովորեցրու»: Այո, նրանք ասացին՝ աղոթել սովորեցրու: Նշանակում է աղոթելը ևս սովորեցնելու կարիք ունի:
Իսկ մենք՝ վաստակավոր քրիստոնյաներս սովորե՞լ ենք արդյոք աղոթել: Խոսքը արտասանության մասին չէ, ինչը մենք անում ենք շատ հաճախ՝ անուշադրությամբ՝ աղոթքի կանգնելիս:
Խոսքը աղոթքի ամեն բառը քննելու և ուշադրությամբ Տիրոջը ուղղելու մասին է: Յուրաքանչյուրս անաչառորեն հիշենք մեր արտասանած «Հայր մեր» աղոթքների քանակը և որակը:
Այո բոլորս ենք նույն խնդրի առջև, մեզանում պակասում է ուշադրությունը աղոթքի պահին: Ուշադրությունը այն բանի, թե ում ենք դիմում խնդրանքով:
Քրիստոնեությունը հայրության կրոն է, իսկ «Հայր մեր» աղոթքը՝ աղոթքն է բոլոր աղոթքների, որը նաև շնչառություն է, սրտի բաբախ է, և ուղիղ կապ է այն Սովորեցնողի հետ:
«Հայր մեր» աղոթքի ցանկացած տող վերլուծության ենթարկեք և տեսեք, որ մենք միայն խնդրում ենք և ինքներս չենք նպաստում դրանց կատարվելուն:
Իսկ Ավետարանի վերջում Տէրն ասում է. «խնդրեցէ՛ք, եւ Աստծուց կտրուի ձեզ, փնտրեցէ՛ք եւ կգտնէք, բախեցէ՛ք, եւ կբացուի ձեզ համար»:
Մենք Աստծուց խնդրում ենք, բայց սխալ տեղում ենք փնտրում մեր ուզածը և սխալ բան ենք գտնում, որովհետև սխալ դուռ ենք բախել: Փորձությունների մեջ ընկնելու պատճառներից մեկն էլ սա է:
Մենք հավատում ենք չարի զորությանը ավելի, քան բարու ուժին: Աստված չի վերցնում չարը, այլ ուժ է տալիս պայքարելու չարի դեմ. որը ավելի զորեղ զենք է, քան չարին վերացնելը:
Ուրեմն ջանանք հավերժական կապի մեջ լինել մեր Տիրոջ հետ, և ունենանք պայքարող և հաղթող հոգի՝ Հիսուս Քրիստոսի հետ մասին:
Աղոթենք միասին.
Գոհանում եմ Քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, և
օրհնում ու փառավորում Քո Սուրբ Անունը,
որ պահեցիր այս գիշեր Քո անարժան և մեղավոր
ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից,
խաղաղությամբ հասցրեցիր առավոտյան ժամին և
արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը:ԱՄԵՆ:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 11.1-13
Եւ եղաւ, որ Յիսուս մի տեղ աղօթքի էր կանգնած. եւ երբ վերջացրեց, նրա աշակերտներից մէկն ասաց նրան. «Տէ՛ր, մեզ աղօթե՛լ սովորեցրու, ինչպէս Յովհաննէսը սովորեցրեց իր աշակերտներին»: Նա նրանց ասաց. «Երբ աղօթքի կանգնէք, ասացէ՛ք. Հա՛յր մեր, սուրբ թող լինի քո անունը. քո արքայութիւնը թող գայ: Մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ ամէն օր: Եւ մեր մեղքերը մեզ ների՛ր, ինչպէս մենք էլ ներում ենք ամէն մարդու, որ յանցանք է գործում մեր դէմ. եւ մի՛ տար մեզ փորձութեան»: Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեզնից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, գնայ նրա մօտ կէսգիշերին եւ ասի նրան՝ “Բարեկա՛մ, ինձ երեք նկանակ փոխ տուր, որովհետեւ իմ բարեկամը ճանապարհից եկաւ ինձ մօտ, եւ ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ”, իսկ նա ներսից պատասխանի եւ ասի. “Ինձ նեղութիւն մի՛ տուր, որովհետեւ դռները փակուած են, եւ երեխաներս ինձ հետ անկողնում են, չեմ կարող վեր կենալ եւ քեզ հաց տալ”: Ասում եմ ձեզ, եթէ բարեկամութեան համար էլ վեր չկենայ եւ հաց չտայ նրան, նրա թախանձանքի պատճառով վեր կենալով կտայ նրան, ինչ որ պէտք է: Եւ ես ասում եմ ձեզ. խնդրեցէ՛ք, եւ Աստծուց կտրուի ձեզ, փնտրեցէ՛ք եւ կգտնէք, բախեցէ՛ք, եւ կբացուի ձեզ համար, որովհետեւ ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է, եւ ով որ բախում է, բացւում է նրա առաջ: Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթէ ձուկ ուզի, մի՞թէ ձկան փոխարէն օձ կտայ նրան. եւ կամ ձու ուզի, մի՞թէ կարիճ կտայ նրան: Իսկ եթէ դուք, որ չար էք, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդիներին, որչա՜փ եւս առաւել ձեր երկնաւոր Հայրը բարիքներ կտայ նրանց, ովքեր ուզում են իրենից»:

Post Views: 565