ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 21:1-19
ՈՐԲԵՒԱՐԻԻՆ ՆՈՒԷՐԸ
1 Յիսուս տեսաւ հարուստներ, որոնք իրենց ընծաները գանձանակը կը ձգէին։ 2 Տնանկ որբեւարի մըն ալ տեսաւ, որ հոն երկու լումայ ձգեց։ 3 Ըսաւ. «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, թէ այս աղքատ որբեւարին ամենէն աւելի ձգեց. 4 Վասն զի անոնք իրենց աւելցածէն Աստուծոյ ընծաներուն մէջ ձգեցին, բայց ասիկա իր չքաւորութենէն իր բոլոր ունեցած ապրուստը ձգեց»։
ՅԻՍՈՒՍ ՏԱՃԱՐԻՆ ԱՒԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԸ ԽՕՍԻ
5 Երբ մէկ քանիները տաճարին համար կ՚ըսէին թէ՝ ‘Գեղեցիկ քարերով ու նուէրներով զարդարուած է’, 6 Ըսաւ. «Այդ բաները որոնք կը տեսնէք, օրեր պիտի գան երբ քար մը քարի վրայ պիտի չմնայ որ չքակուի»։
ՆԵՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐ
7 Հարցուցին իրեն ու ըսին. «Վա՛րդապետ, ե՞րբ պիտի ըլլան այդ բաները եւ ի՞նչ է նշանը՝ երբ այդ բաները պիտի ըլլան»։ 8 Ան ալ ըսաւ. «Զգոյշ կեցէք, չխաբուիք, վասն զի շատերը պիտի գան իմ անունովս ու ըսեն թէ՝ ‘Ես եմ Քրիստոսը ու ժամանակը մօտեցած է’. ուստի անոնց ետեւէն մի երթաք։ 9 Բայց երբ լսէք պատերազմներ եւ խռովութիւններ, մի՛ վախնաք, վասն զի պէտք է առաջ այդ բաները ըլլան, բայց վախճանը իսկոյն չէ»։ 10 Այն ատեն ըսաւ անոնց. «Ազգ ազգի վրայ պիտի ելլէ ու թագաւորութիւն՝ թագաւորութեան վրայ. 11 Եւ տեղ տեղ մեծ երկրաշարժներ պիտի ըլլան ու սովեր եւ մահտարաժամներ, նաեւ երկնքէն սոսկալի բաներ եւ մեծ նշաններ պիտի ըլլան։ 12 Բայց այս բաներէն առաջ իրենց ձեռքերը ձեզի պիտի զարնեն ու հալածեն եւ ժողովարաններու ու բանտերու պիտի մատնեն եւ իմ անուանս համար թագաւորներու ու կուսակալներու առջեւ պիտի տարուիք։ 13 Եւ այս բաները վերջը ձեզի վկայութիւն պիտի ըլլան։ 14 Ուստի ձեր սրտին մէջ դրէք՝ որ առաջուընէ չմտածէք պատասխան տալու վրայով։ 15 Վասն զի ես ձեզի բերան ու իմաստութիւն պիտի տամ, որուն պիտի չկրնան դէմ խօսիլ կամ դէմ կենալ ձեր բոլոր հակառակորդները։ 16 Պիտի մատնուիք ծնողներէ ու եղբայրներէ եւ ազգականներէ ու բարեկամներէ ու ձեզմէ ոմանքը պիտի սպաննուին։ 17 Իմ անուանս համար ամենուն ատելի պիտի ըլլաք. 18 Բայց մազ մը ձեր գլխէն պիտի չկորսուի։ 19 Ձեր համբերութիւնովը հոգինիդ պիտի փրկէք»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Հիսուս Քրիստոս գտնվում է Երուսաղեմում, և հաշված օրեր են մնացել Իր առաքելության ավատրին: Ինչ որ պետք է պատահի իր հետ, բոլորի մասին նախապես տեղեկացրել է իր աշակերտներին մի քանի անգամ: Նույնիսկ առակների միջոցով զգուշացրել է իրեն խաչը հանողներին: Ո՛չ աշակերտները սթափ եղան այդ մասին լսելուց հետո, ո՛չ էլ փարիսեցիները զգուշացան իրենց դավադրությունից; Մարդ արարածը հավատում և զգուշանում է սպասվող վտանգից այն ժամանակ, երբ տեսնում է իր աչքով: Այնպես ինչպես մեր ժամանակակից մարդկությունը որևէ արհավիրք տեսնելիս, անմիջապես հղում է կատարում ախարհի վախճանը նկարագրող Հայտնության գրքին; Մոռանալով, որ դրանից առաջ գրվել են չորս Ավետարանները, որոնք զգուշացնում են մարդկությանը արհավիրքից խուսափելու մասին: Հիսուս Քրիստոս վերջին օրերին լինում է ամեն տեղ, և հատկապես տաճարում և կանխասացություններ է անում Երւոսաղեմի կործանման, տաճարի կործանման, գալիք հալածանքների և նշանների մասին: Առհասարակ ամբողջ 21 րդ գլուխը իր մեջ պարունակում է մարգարեական համարներ, որոնցով Տէր Հիսուս զգուշացնում էր գալիք իրադարձությունների և հատկապես դրանց ժամանակ աշակերտների անելիքի մասին: Բայց 21 րդ գլխում մի փոքրիկ հատված է տեղադրել Ղուկաս ավետարանիչը, որտեղ նկարագրում է տաճարի հանգանակության տեսարանը, հավանաբար տաճարի ներքին խոհանոցը ցույց տալու համար: Տաճարում Տէր Հիսուս նկատեց մեծահարուստներին, որոնք գանձանակի մեջ իրենց նվիրատվություններն էին գցում: Տեսավ նաև մի աղքատ կնոջ, որը երկու լումա գցեց այնտեղ: Այս երևույթը չվրիպես Տէր Հիսուսի աչքից, և աշակերտների ուշադրությունը հրավիրեց այրի կնոջ արարքի վրա, որը երկու լումա էր գցել, որը ոչինչ էր համարվում իր արժեքով, սակայն արժանացավ Հիսուս Քրիստոսի գնահատականին: Այդ այրի աղքատը ոչինչ չուներ, և իր չունեցածից նույնիսկ զոհաբերություն արեց տաճարին, որ կարող էր չանել, բայց այդ աղքատը ուներ զոհաբերելու զգացողությունը՝ քչից: Իսկ մեծահարուստները, որոնք իրենց շատից էին քիչը գցում ու դրա պատճառով հպարտանում էին, դա էլ արժանացավ Վարդապետի ուշադրությանը: Այս օրնակները աշակերտներին մատնացույց անելով, Տէր Հիսուս բացատրեց, որ Աստծուն որևէ զոհաբերության կարիք չունի, ուղղակի Աստծուն կարևոր է մարդու սրտի դիրքը և կամեցողությունը զոհաբերության նկատմամբ: Նվիրատվության չափը էական չէ, այլ էական է, թե նվիրողը ի՛նչ պատրաստակամությամբ է նվիրում: Գանձանակ գցած գումարի քանկը կարևոր չէ, այլ կարևոր է, թե որքան մնաց գրպանում: Տէր Հիսուս գնահատեց այրի կնոջ երկու լուման՝ գանձանակի մեջ սրտաբաց գցած, իսկ այսօր մեր եկեղեցին գնահատում է անօրինականությամբ ձեռք բերված խոշոր գումարները, թեկուզ սրտանց չլինի: Առհասարակ եկեղեցու գանձանակը այն ժամանակ և հիմա նույն նպատակին պետք է ծառայի; Այսինքն եկեղեցու խայշառության և աղքատների օգնության: Իակ քահանայապետնորը տաճարի գանձանակը սեփական կարիքների համար էին օգտագործում, և դա գիտեր Տէր Հիսուս Քրիստոս. Այս պատվիրանն էլ խախտված է մեզանում:
Ավետարանիչը մեզ ասում է ոմանք վարդապետի ուշադրությունը հրավիրեցին տաճարի մեծության և գեղեցկության վրա: Մեն չգիտենք, թե ովքեր էին, այդ մարդիկ, բայց նրանց արած ակնարկից հայտնի է դառնում, որ նրանց ակնկալիքն էլ Տէր Հիսուսից նույնն էր, հաստատել թագավորություն երկրի վրա և ամեն ինչ արդեն կարգին է, մեծ ու գեղեցիկ տաճարը կա արդեն, իրենց պակասում է ազատությունն ու անկախությունը: Մեծ եղավ նրանց զարմանքն ու վախը, երբ Տէր Հիսուս բոլորովին այլ պատասխան տվեց, ասելով, որ կգան օրեր, երբ այս բոլոր գեղեցիկ շինությունները, որ տեսնում եք, կքանդվի և քարը քարի բրա չի մնա: Բոլորը ապշած հարց տվեցին,- Վարդապե՛տ, ե՞րբ կլինի այդ, և ի՞նչ կլինի նշանը, երբ այդ պատահելու լինի: Նա բացատրում է աշակերըներին, որ ամեն ճարտարապետական կառույց, որքան էլ որ գեղեցիկ լինի, եթե նույնիսկ այն տաճար է, եթե կառուցված է մարդկանց մտահղացումով և այն չի ծառայելու Աստծուն, այդ կառույցը կանգուն չի մնա: նաև զգուշացրեց աշակերտներին, որ իրենք էլ են անցնելու այդ փորձությունների միջով, ինչ համար պետք է չափազանց զգույշ լինել չխաբվելու համար: Ո՞վ կարող էր ամբողջությամբ պատկերացնել այդ պահի խոսակցությունը իր խորքային իմաստով; Հավանաբար ո՛չ ոք: Բայց զարմանալին այն է, որ այս բաները ասելուց հետո, նաև հուսադրում է աշակերներին, որ չմտահոգվեն, որովհետև այս բոլորը պետք է լինի անպայման: Ուղղակի նրանց ավելի զորացնում է այն մտքի մեջ, որ իրենք առիթ են ունենալու Իր անունը քարոզելու հակառակորդներին: Որ իրենք նույնիսկ այդ պահին մոռացված չեն Աստծուց և Աստված է տալու բոլոր այն մտքերը, որոնք աշակերտները խոսելու են; Աստված ո՛չ մի անգամ մարդուց չի թաքցրել գալիք արհավիրքների մասին, բայց նաև չի թաքցրել, որ Աստծուն հավատարիմ մարդիկ չեն կորչելու այդ խառնաշփոթի մեջ: Հավատարմությունը առավել գնահատելի է հատկապես մեծ նեղությունների ժամանակ: Այս տողերից էր հավանաբար ոգեշնչված Պողոս առաքայլը, որ ասում էր,- Ի՞նչը կարող է մեզ բաժանել Քրիստոսի սիրուց, տառապա՞նքը, հալածա՞նքը, նեղություննե՞րը և այլն; Աստված ասում է ես ձեզ հետ եմ ձեր նեղության ժամանակ: Մարդկային տրամաբանությունը չի կարողանում ընդունել աշխարհի վախճանը: Բայց Բարսեղ մեծն ասում է, եթե աշխարհը սկիզբ ունի, տրամաբանական է որ պետք է ունենա նաև ավարտ:
Սիրելիներ, մենք գիտենք, որ Աստված հավիտենական կյանքի Տերն է, բանց գիտենք նաև, որ Աստված չի հանդուրժում հավիտենական մեղքը: Ուրեմն մի օր ավարտ կունենա մեղավոր կյանքը և կլինի հավիտենական արդարություն և կյանք: Իրականում աշխարհի վախճանի համար ո՛չ թե պետք է տխրել, այլ մեծ թափով արթնացնել մարդկանց և ուրախանալ, որովհետև ազատվելու ենք անարդարությունից ու կեղծիքից, ստից ու խաբեությունից, հալածանքից ու ագահությունից: Քրիստոս զգուշացնում է չխաբվել կեղծ մարդկանցից, և չգնալ նրանց հետևից, որոնք Իր անունով են գալու: Իսկ ո՞վ կարող է խաբվել ու հետևել կեղծիքին: Նա, ով տեղյակ չէ Ավետարանի ճշմարիտ պատգամից ու Աստծու գործելաոճից: Երբ որ լսեք պատերազմների և խռովությունների մասին,- ասում է Տէր Հիսուս,- չզարհուրեք, որովհետև պետք է որ այդ բաները պատահեն; Բայց աշխարհի վախճանը շոըտով չի լինելու: նախ խոսում է Երուսաղեմի կործանման մասին, տաճարի ավերման մասին, այնուհետև այդ արհավիրքները կապում է աշխարհի վախճանի հետ: մենք գիտենք, որ Երուսաղեմի ավերումից հետո սկսվեց քրիստոնյաների հակլածանքը և նաև գիտենք, որ աշակերները աշխարհով շրջեցին ու քարոզեցին Ավետարանը, առանց վախենալու նահատակությունից: Ւրենց աչքի առջև կատարվեց այն բոլորը, ինչ մասին, որ խոսել էր իրեց հետ: Աշակերտները վկայեցին Քրիստոսի մասին հակառակորդների և կուսակալների առջև՝ ամենևին չանհանգստանալով, թե ինչ պիտի խոսեն, քանի որ Սուրբ Հոգին նրանց լիցքավորում էր Աստծու խոսքավ և զորությամբ; Աշակերըները իրենց ապրած ժամանակաշրջանում ականատես եղան բոլոր մարգարեություններին և Քրիստոսի կանխասացություններին: Աշակերտներից հետո ապրած մարդիկ կարդացին աշակերտների գրվածքները, տեղեկացան իրականությանը և իրենք էլ իրենց ժամանակաշրջանում սպասեցին աշխարհի վախճանի և մեռան: Այսօր ապրում ենք մենք, որ տեղյակ ենք մինչև հիմա կատարված ավետարանական ամեն ճշմարտության և այսօր տեսնում ենք այն ինչը որ գրված է աշխարհի վախճանի նշանների մասին: Մենք այսօր և կարդում ենք, և համեմատում ենք աշխարհի իրադարձությունների հետ և տեսնում ենք, որ ամեն ինչ նման է ավետարանական կանխասացությանը: Տէր Հիսուս աշակերտներին մի կարևոր բան է զգուշացնում, ասելով,- Ձեր մտքում դրե՛ք սա, որովհետև ես ձեզ կտամ բերան ու իմաստություն, որին չեն կարող հակառակվել, կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները:
Այս խոսքերը Տէր Հիսուս ասաց աշակերտներին, որոնց արդեն ամեն բան սովորեցրել էր, երեք տարի բացատրել ու իր հետ ման էր տվել՝ ականատես դարձնելով հազար ու մի փորձառության: Այս խոսքերը չասաց քահանայապետներին, որովհետև նրանք դրա կարիքը չունեին, և համարում էին, որ Քրիստոսի սպանելով բոլոր հարցերը կլուծեն; Այս խոսքերը առավել վերաբերում են մե՛զ այսօր, քանի որ ականատեսն ենք շատ բաների, բայց մեր հանրությունը աստվածաշնչյան գիտություն չունի, որ փորձության պահին իմանա, թե ի՞նչ էր գրված այն մասին: Միայն գիտի, որ գոյություն ունի Հայտնության գիրք և հատկապես 13 րդ գլուխ, որտեղ գրված է 666 ի մասին: Սիրելիներ, մեզ պետք է, որ մեր հավատքը զորացնենք առավել, քան մեր հետաքրքրությունը նեռի նկատմամբ: Մենք մոռանում ենք, որ վերջին խոսքը Հիսուս Քրիստոսինն է: Մեր օրերի ամեն տեղեկատվական նորամուծություն մարդիկ կապեցին նեռի թվի հետ, հետո պարզվեց, որ դա այդպես չէր: Հաջորդը, որ եղավ, դա Կովիդն էր, և որից հետո վակցինան: Հիմա խոսակցություն է, որ դա չիպավորում է իրենից ենթադրում: Որոշները ասում են, որ դրանով ցանկանում են մարդուն պահել կախման մեջ, կամ ասում են, որ վերջին նորամուծությունների շնորհիվ ուզում են մարդուն դարձնել կառավարելի և ստուգում են մարդու ամբողջ գաղտնիքը: Հիմա պարզ հարց եմ ուզում տալ. Ո՞վ է վախենում, որ իր գաղտնի գործերը լսելի կամ տեսանելի կդառնան: Դուք կասեք, որ հանցագործը, մարդասպանը, գողը, անբարոն, և այլն: Ես էլ ձեզ հետ համաձայն կլինեմ: Ի՞նչ է ասում Ավետարանը: Այս տեսակ մարդիկ երկնքի արքայությունը չեն ժառանգելու: Հիմա ի՞նչ է մարդկության անելիքը, եթե ո՛չ դարձի գալը և ապաշխարելը: Մարդուն պետք է իմանալ սատանայի արբանյակների մասին, բայց սրտով ու հոգով միացած մնալ Հիսուս Քրիստոսին: Այս դեպքում մեզ ոչինչ չի պատահի: Տէր Հիսուս ասում եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին և ինձ դավանեք մինչև վերին օրը, ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի:Ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները: Մենք դարձյալ Ավետարանով կարող ենք փաստել մեր այս խոսքերը, որ Քրիստոսին հավատարիմ մնացած քրիստոնյան չի վախենում ոչ չիպից, ոչ վակցինայից, ոչ էլ 666 ից, քանի որ նա գիտե, որ Քրիստոս նախ զգուշացրել է այս բոլորի մասին, երկրորդ՝ ասել է, հավատարիմ եղեք փոքրի մեջ, երրորդը զգուշացրել է, որ կվնասվեն նրանք, որոնք կերկրպագեն սատանայի գործունեությանը իրենց ապրած տարիներին:
Նորից գնանք դեպի առաջին մարդն ու կինը: Չէ որ նրանց չէին չիպավորել, բայց նրանք անհնազանդ եղան Աստծու խոսքին: Կամ օրինակ՝ հիշո՞ւմ եք առաջին քրիստոնեական համայնքները ձևավորելիս, բոլորի ունեցվածքը հասարակաց էր, և ով ինչ ուներ բերում էր բոլորի համար: Չիպավորված չէին նաև Անանիան ու Սափիրան, որ միաբանվեցին և ստեցին ու հավատարիմ չեղան ընդհանուրի խոսքին: Նաև պատկերավոր օրինակ է Հուդան, որը վակցինա չէր ստացել, ոչ էլ չիպ էր կրում իր մարմնի մեջ, բայց ծառայեց սատանային և համագործակցեց նրանց հետ, որոնք աստվածաբաններ էին: Ուրեմն այստեղ շատ կարևոր նրբություն կա, որ քրիստոնյան պետք է իմանա: Սիրելի քրիստոնյա, Դավանիր Քրիստոսին, զղջա և խոստովանիր բոլոր մեղքերիդ համար, ապրիր Քրիստոսի խոսքով, ստացիր Քրիստոսի կնիքը, և ո՛չ ոք քեզ այլ կնիք չի կարող դնել, քանի որ Քրիստոս արդեն ճանաչում է քեզ: Չի բացառվում, որ պատվաստանյութը քո մարմնի առողջությանը կարող է վնասել, որովհետև համոզված չենք թե ինչ են ներարկում մեր մեջ: Բայց որ հոգին Աստծուց կարող են հեռացնել, դա անկարելի բան է: Բայց մեր հոգին նա՛խ Աստծուն պետք է պատկանի, որպեսզի չվնասվի: Եթե նայենք մեր կենցաղը, ապա շատ ավելի վտանգավոր բաներ կան, որ մենք դրանց հետ հարմարվել ենք, և չենք վախենում, մինչդեռ դրանցով է դրվել մարդուն կառավարելու սկիզբը: Հեռախոսներ, ականջակալներ,ժամացույցներ և այլն, որոնցով կարող են ստուգել մարդկանց: Ուրեմն քրիստոնյան օգտագործում է այս պատագաները որպես ժամանականկից միջոցներ, իսկ իր սիրտն ու միտքը Աստծուն է պատկանում, և կախում չունի այդ իրերից: Մի վախեցեք չիպից, այլ վախեցեք ձեր մեջ եղած վատ ինֆորմացիայից: Սատանայի պայքարը մեզ հետ չէ, այլ մեր միջոցով՝ Աստծու հետ: Մենք թույլ չտանք, որ սատանան մեզ օգտագործի մեր Փրկչի դեմ, ինչպես որ օգտագործեց Հուդային; Արթուն եղեք և աղոքի կանգնեք պատվիրանը մեզ է տրվել այս ամենից պաշտպանվելու համար: Մենք արթուն լինենք, Հիսուս Քրիստոս մեզ կվերցնի Իր հսկողության տակ: Ազատ ընտրություն եղել է, կա ու դեռ կլինի չարի և բարու միջև: Տէր Հիսուսի կանխասացությունները բոլոր ժամանակների համար է մինչև աշխարհի վախճանը, քրիստոնյաներիս պարտքն է ականջալուր լինել Աստծու ամեն խոսքին; Ավարտենք մեր սերտողությունը, հիշենք Տիրոջ խոսքերը, ապրենք մեր կյանքը՝ լիարժեք:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի Քրիստոսի կնիքը ամուր պահելով հեռու մնանք չարի որոգայթներից: