ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 10.16-22
Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ: Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման: 17 Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. 18 ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին: 19 Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կտրուի այն, ինչ պիտի խօսէք. 20 քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով: 21 Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն: Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն: 22 Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ, Քրիստոսի սերն ու խաղաղությունը ձեզնից յուրաքանչյուրիդ հետ լինի այսօր և ամեն օր Իր խոսքը լսելու, հասկանալու և կիրառելու համար;
Հիսուս Քրիստոս հիմնեց առաջին դպրոցը, գտավ առաջին աշակերտին և եղավ առաջին ուսուցիչը: Մատթևոսի Ավետարանի 10 րդ գլխում կարդում ենք, թե ինչպես է Տէր Հիսուս փնտրում, գտնում և ընտրում է իր համար աշակերտներ, հիմնում է մի դպրոց և սկսում է նրանց ուսուցանել կյանքի դասերը: Այսպես սկսվում է որակյալ կյանքի սկիզբը: Սովորեցնում է աշակերտներին փնտրել, գտնել Իսրայելի կորած ոչխարներին և համախմբել մի հոտի մեջ, որպեսզի նրանք էլ հիմնեն իրենց դպրոցը և ուսուցանեն Քրիստոսի վարդապետությունը և տեղեկացնեն խավար աշխարհի մարդկանց, որ Երկնքի Արքայությունը եկել և դուք կարող եք տեսնել ու վայելել: Այսպես պետք է ծաղկեր Քրիստոսի վարդապետությունը աշխարհում՝ ազնիվ մարդկանց միջոցով: Այնպես պետք է ծաղկեր, ըստ մեր Տիրոջ, որ դառնար մեկ հոտ և մեկ Հովիվ:
Վարդապետը աշակերտներին սովորեցնում էր մարդ արարածի ուշադրությունը գրավելու գլխավոր գաղտնիքները: Նրանց իշխանություն ու զորություն էր տալիս մարդկանց մեջ ուղարկելուց առաջ:
Հիվանդներին բժշկեցեք,- ասում էր Հիսուս աշակերտներին,- բորոտներին մաքրեցեք, դևերին հանեցեք, ձրի առաք, ձրի՛ տվեք: Մի ունեցեք ոչ մի ավելոդ բան ձեզ հետ՝ ճանապարհի համար, քանի որ մշակը արժանի է իր վարձին;
Սիրելիներ, եկեք միասին քննարկենք ամեն մի պատգամը առանձին, որպեսզի ձեզ համար հասկանալի լի, թե ի՞նչ է նշանակում ձրի առաք, ձրի տվեք արտահայտությունը, որը շատ ու շատ առիթներով շահարկվում է, երբեմն միտքը սխալ ընկալելու պատճառով; Տէր Հիսուս աշակերտներին սովորեցնում է նախ բուժել մարդուն իր հիվանդությունից, ինչի պատճառով որ նա տառապում է: Կլինի բորոտություն, անդամալուծություն, ջրգողություն և այլն: Յուրաքանչյուր մարդու հիվանդություն իր համար ամենածանրն է թվում;
Հիվանդ մարդուն առաջին հերթին բուժում է պետք, որպեսզի նա ազատվի իր ցավերից ու կարողանա լսել, թե իրեն ի՞նչ են ասում: Բուժումից հետո ուտելիք, հագնելիք և այլն; Քանի դեռ մարդը ցավ ունի իր մարմնի վրա, նա չի լսի որևէ քարոզչի խոսք, ինչքան էլ որ ճշմարտություն լինի: Ուրեմն գլխավոր պայմանն էր աշակերըների դեմ դրված. Նախ՝ բուժել, ցավերից ազատել մարդուն և նրան պատմել Փրկչի գալուստի մասին:
Հիվանդը, որն արդեն առողջացել է մարմնով, Աստծու խոսքը լուսավորում է նրա միտքը և ջերմացնում է նրա սիրտը:
Այսպիսի մարդը պատրաստ է իր ունեցած ամենաթանկը տալ իր ստացածի դիմաց՝ առանց ափսոսելու և մեծագույն սիրով: Գործք առաքելոցի մեջ կարդում ենք, որ առաջին դարերում նորադարձ քրիստոնյաների կազմավորված համայնքներում այպես էր,: Ամեն որ իր ունեցվածքը վաճառում և ընդհանուրի մեջ էր դնում, և ամեն ինչ հանրային էր: Քանի որ նրանց այդպես էր հասցվել Աստծու խոսքը, նախ՝ մարդուց վերցրու իր հոգսը, ազատիր նրան ծանրությունից, հետո տուր նարան իր հոգու համար անհրաժեշտը:
Հիմա արդեն հասկանալի դարձավ առաջին պատգամը, թե՝ ձրի առաք, ձրի տվեք: Որովհետև մշակն արժանի է իր կերակրին; Տէրը ձրի է տվել այդ իշխանությունը, զորությունը, վարդապետությունը, ծառայելու անհրաժեշտությունը, մարդու հոգսը կիսելու բարեկամական նվիրումը: Հիշո՞ւմ եք, թե Տէր Հիսուս ինչպես էր փարիսեցիներն հանդիմանում այն բանի մեջ, որ նրանք ծանր բեռը դնում էին մարդկանց վրա և չէին օգնում բեռը տանել: Նկատի ուներ, որ ծանր պատվիրանները տալիս էին և չէին սովորեցնում, թե ինչպես դրանք կատարեն: Իսկ իրենք չէին կատարում այն, ինչը պատվիրում էին:: Այնպես, ինչպես հիմա եկեղեցիների քարոզներում ամենուրեք հնչում է ,,սիրեք միմյանց,, պատվիրանը, սակայն իրենք իրար չեն սիրում; Կամ ոչ մեկը չի սովորեցնում, սիրելու գաղտնիքը: Սիրելիներ, մենք Ավետարանը կարդալիս, պետք է անդրադառնանք ամեն բառի իմաստի ու նպատակի վրա, որովհետև դրանք մեր կյանքի մեջ մի օր դեր են խաղալու, մի օր խորհուրդ են տալու, մի օր լուծում են առաջարկելու դժվար իրավիճակից: Ժողվուրդը քննադատում է քահանաներին՝ ծեսերին դրամ վերցնելու համար, սակայն այստեղ էլ ամեն ինչ խառնաշփոթ է, դարձյալ չիմացության պատճառով; Անշուշտ այդ հարցում թերություններ կան նաև քահանաներից շատերի մոտ՝ գնային սակարկումների առումով, բայց կան նաև հոգևորականներ, որոնք վարվում են Տիրոջ պատգամի պես, և ձրի առածը ձրի են տալիս; Այսպիսի քահանային պետք է վճարել, քանի որ նա արժան է իր կերակրին, ինչպես որ Ավետարանն է ասում; Չէ որ մեր Տերը ասաց, թող աշակերտը իր իմացածը ձրի տա, քանի որ Ես իրեն որպես շնորհ եմ տվել, իսկ հավատացյալին էլ ասաց, որ մշակը արժանի է իր կերակիրն: Եթե մշակը իր ժամանակը հատկացրել է հավատացյալի հոգևոր կարիքը բավարարելու համար, ուրեմն հավատացյալը պարտավոր է բավարարել քահանայի նյութական կարիքները, ինչի մասին խոսում է նաև Պողոս առաքյալը:
Տէր Հիսուս ևս մի կարևոր պատգամ տվեց աշակերտներին, որ շրջագայության ժամանակ որ քաղաքն ու գյուղը որ մտնեն, թող գտնեն այդտեղի արժանավոր մեկին և նրա տանը գիշերեն; Արժանավոր ասելով հավանաբար նկատի ուներ մեկին, որը գնահատում էր Աստծո խոսքի պատգամաբերներին և իր տունը սիրով կտրամադրեր նրանց քարոզությանը: Աշակերտները այդ տուն մետնելիս պետք է ասեին,- Ողջո՛ւյն այս տանը: Արժանի տունը կվերցներ ողջույնը, իսկ անարժան տան մեջ ողջույնը չէր մնա, այլ կվերադառնար հետ՝ աշակերտներին; Հիսուս Քրիստոս նախապես գիտեր, որ կլինեն նաև քաղաքներ ու գյուղեր, որտեղ չեն ընդունի աշակերտներին, և պատվեր տվեց անտեսել այդպիսիներին, որովհետև Դատաստանի օրը նրանց համար ավելի սոսկալի կլինի քան, սոդոմացիների և գոմորացիների: Մենք գիտենք, թե ինչ է սոդոմական մեղքը և գիտենք նաև այդ մեղքի դաժան վախճանը, սակայն սիրելիներ, ուշադրություն դրաձրեք, որ Տէր Հիսուս ասում է, սոդոմացիների և գոմորացիների համար ավելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան նրանց, որոնք մերժում են Աստծու խոսքը, կամ Աստծու պատգամաբերներին;
Սոդոմական մեղքը դեմ էր Աստծուն, և Աստված նրանց վրա կրակ ու ծծումբ տեղացրեց, որպեսզի մարդկան համար դաս լինի՝ պատմությունը կարդալով: Սակայն ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում ամեն ինչ փոխված է, և Աստծու երկյուղը բացակայում է մարդկանց մոտ՝ և որոշները նույնիսկ արդարացնում են այդ մեղքը:Նույնը զգուշացվել է նաև Աստծու խոսքը չլսողների և Աստծու պատգամաբերներին չընդունողների մասին: Աստծու խոսքի նկատմամբ անտարբեր վերաբերմունք կա նաև այսօր, Աստծոի խոսքը անտեսողներ կան նաև մեր օրերում և մեր շրջապատում;
Զարմանալի է, որ Հիսուս Քրիստոս աշակերտներին պատրաստում էր որպես մեկական հովիվներ, սակայն ժողովրդի մեջ քարոզության ուղարկելու ժամանակ ասում է.- ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ: Գայլերի վտանգը միշտ եղել է ոչխարների համար՝ նույնիսկ Քրիստոսի ժամանակ: Խորագիտությունն ու միամտությունը բոլոր ժամանակների համար անհրաժեշտություն է եղել; Այդ մասին գրվել է առաջին դարերի համար, այդ վտանգը կա նաև մեր օրերում; Հիսուս Քրիստոսի խոսքը նույնն է, անփոփոխ է և գործում է մինչև Իր Երկրորդ Գալուստ: Դարերի ընթացքում իշխանատենչության պատճառով մասերի բաժանվեց Քրիստոսի եկեղեցին: Իսկ մասերի բաժանված ոչ մի կառույց չի կարող առողջ մնալ: Բաժանումների պատճառով և մարդկային մեծամտության պատճառով յուրաքանչյուրը փորձեց իր խոսքը առաջ տանել և ստեղծվեցին այսքան հարանվանություններ և սկսեցին մեկը մյուսին քարկոծել: Եղան նաև Քրիստոսի խոսքը նենգափոխներ և ավելի հարմարավետ դարձնողներ:
Սակայն Աստվածաշնչի խոսքը անփոփոխ է բոլոր դարերի համար: Աստծու այն պատգամաբերը, որը ընտրյալ անոթ է Քրիստոսի խոսքի փոխանցման համար, այսօր էլ հարգված է, ընդունված է, և նրա խոսքը կշիռ ունի: Այսօր էլ կան նվիրյալ հավատացյալներ, որոնք լսում, հասկանում և պահում են Աստծու խոսքը: Պողոս առաքյալն ասում է, եթե նույնիսկ չարչարվեք ու շղթայվեք Աստծու խոսքը քարոզելու համար, հոգ մի արեք, որովհետև դուք կարող եք շղթայվել, բայց Աստծու խոսքը երբեք շղթայված չէ: Այսօրվա մեր դասը ամեն օրվա դասերի պես նախ թող լինի ուշադրությամբ լսել և հասկանալ խոսքի բարդ դարձվածքները:
Լսած խոսքը տեղափոխել կյանքից ներս և դարձնել կիրառելի: Աստված Իր արարչագործության ժամանակ ամեն ինչ ստեղծելուց հետո ասաց,- լավ է: Միայն մարդ ստեղծելուց հետո չասաց,որ լավ է, կամ բարի է: Միայն մարդուն տվեց ազատ կամք, որպեսզի մարդը Աստծուն փնտրի: Այսօր էլ Աստված չի հայտնվում մարդուն, որպեսզի մարդը փնտրի Աստծուն; Երբ մարդը ազատ կամքով ընտրում է մեղքը, այդ պահից դուրս է գալիս Աստծո նախախնամությունից, մինչև զղջա և վերադառնա իր նախկին պատկերին; Մարդը միշտ ընտրության առջև է կանգնած: Նույնիսկ ոչինչ չընտրելը դարձյալ ընտրություն է; Բայց մենք տեսնում ենք, որ մարդը միշտ ձգտում է մեղքին, քան Աստծուն; Իսկ վերևում արդեն խոսեցինք, թե ինչ է սպասվում Աստծու խոսքը մերժողին Քրիստոսի Երկրորդ Գալուստի ժամանակ՝ Արդար Դատաստանին: Սրբերից մեկն ասել է,- մարդը ցեխի մեջ ընկած աստված է...որը երբեք չգնահատեց իրեն տված մեծագույն պատիվը:
Իսկ դուք մնացեք սիրով՝ ձեր ազատ կամքը ծառայեցրեք ճիշտ ընտրության մեջ, գնահատեք ձեզ տված պատիվը, որ Աստծուց է, ո՛չ մարդուց;
Այսօրվա հարցը՝ Քանի՞սն են Խաչին նվիրված տոները մեր եկեղեցում, և որո՞նք են դրանք:
Աղօթենք միասին
Ամենակալ Տեր Աստված, ընդունի՛ր առավոտյան այս աղոթքները Քո անապական և երկնային խորանների մեջ: Ծագեցրո՛ւ մեզ վրա՝ Տե՛ր Քո արդարության և իմաստության լույսը: Պահի՛ր մեր կյանքը խաղաղության մեջ և մեր ընթացքը՝ Քո կամքի համաձայն: Քանզի Դո՛ւ ես մեր օգնականը և Փրկիչը, և Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: