ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Ճանաչեցրո՛ւ ինձ, Տե՛ր, Քո ճանապարհը և ուսուցանի՛ր արդարությունդ:
Մարմինս հեռացրո՛ւ չար խորհուրդներից, Տե՛ր, և հաստատի՛ր բարի
երկյուղի մեջ, որպեսզի մշտապես սուրբ և անարատ ապրեմ Քո առջև:
Ջնջի՛ր, իմ անօրենությունները, Տե՛ր, ամրացրո՛ւ
միտքս բարի հույսով և Քո երկյուղով` սիրով լցված
սպասելու և ակնկալելու Քո մեծ գալստյանը:
Զորացրո՛ւ ինձ, Տե՛ր, երկյուղով հնազանդվեմ
պատվիրաններիդ, դողամ ու սարսեմ Քո
դատաստաններից, փնտրեմ Քո երեսի արդարությունն
ու իրավունքը և շնորհիդ պարգևները ստանամ:
Արձակի՛ր ինձ մեղքերիս կապանքներից, Տե՛ր,
վերստին նորոգի՛ր մեղքով հնացածիս և լուսավորի՛ր
մարմնիս ցանկությունից խավարյալիս, որպեսզի
ընթանամ խաղաղության ճանապարհով, և աչքերս
տեսնեն փրկությունդ, որ պատրաստեցիր Քո սրբերի համար:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 10.11-16
Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: 12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13 քանի որ վարձկան է եւ ոչխարների համար հոգ չի անում: 14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: 15 Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար: 16 Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ: Ամեն օր փառք եմ տալիս Աստծուն շփման այս հնարավորության համար, և առավել եմ գնահատում համացանցի այս լայն հնարավորությունը հոտի հետ շփվելու առումով: Տէր Հիսուս Միակն էր, որ Իր կյանքը տվեց իր հոտի ոչխարների համար, բայց շատ առաքյալներ պատրաստեց, որոնք կարևոր աշխատանքներ արեցին մեծ նվիրումով՝ հետագա և գալիք սերնդի հոտի համար: Այսօր մեր հերթն է լինել հոգատար հովիվ և հանձն առնել հոտի հոգևոր կարիքները, հատկապես, որ երկար տարիներ այն բաց թողնված վիճակում է եղել: Քրիստոսի վարդապետության քարոզությունը հայ ազգի մեջ ծաղկում չապրեց, այնպես ինչպես, որ մեզ ազգը խանդավառված ընդունեց քրիստոնեությունը: Պատճառները տարբեր են, հանգամանքները տարբեր, բայց մեր նպատակը չէ փնտրել բացթողումների մեղավորին, այլ մեր կարելիության չափով լրացնել այդ բացը՝ այսօր, հնարավորիս լայն մասսաների համար: Գնալով ժամանակը մետենում է իր ավարտին, իրադարձությունները շատ արագ տեմպով են զարգանում, լուծումները թաքնվում են մեր աչքից, իսկ մեծ խնդիրները շարվում են մեր առջև ամեն օր: Գնալով ի հայտ են գալիս բազում անաստվածներ բացահայտ մերժելով Աստծու գոյությունը, ի հայտ են գալիս բազում ծածուկ անաստվածներ, որոնք արտաքնապես ձևացնում են քրիստոնյա, բայց գործակից են չարին գաղտնապես: Չարը գործի դրել իր ողջ զինանոցը, և մոլորեցնում է՝ ում որ պատահի:Ինչպես որ տեսնում ենք, նաև հաջողում է իր մոլորեցման գործընթացի մեջ:
Այս երևույթները, սիրելիներ, հայտնի են նրանց, որոնք Աստվածաշնչով են ուղղորդվում և Աստվածաշունչն է իրենց կարծիքը, տեսակետը, համոզումը, հարցն ու պատասխանը: Այսպիսիք քիչ չեն մեր հասարակության մեջ, և փառք Աստծո նրանց համար: Պարզ հավատացյալը, որը դեռ չի տիրապետում Աստվածաշնչի պահանջը իրենից, բարի կլինի իր համար, եթե գտնի իր շրջապատում մի այսպիսի հավատացյալ մարդ և խնդրի նրան օգնել Աստվածաշունչը հասկանալու հարցում, քանի որ դա բավական ժամանակ է պահանջում; Աստվածաշունչ կարդալը պետք է մարդուն մղի ինքնազղջման, ինքնափոփոխության և նոր մարդ դառնալու:
Սիրելիներ Առանց Աստվածաշնչի բացառվում է ճշմարիտ կյանք, ճիշտ որոշում, և բարի ընթացք: Մարդը ինքը պետք է ջանա իր փրկությունը ապահովելու հարցում: Տէր Հիսուս
Քրիստոս այլ կերպ էր խոսում աշակերտների հետ, այլ կերպ էր խոսում մեղավորների հետ, այլ կերպ՝ փարիսեցիների և ամբողջավին այլ կերպ՝ Նիկոդեմոսի հետ, որ օրենքի ուսուցիչ էր, վարդապետ էր, ամեն ինչ գիտեր և ինքն էր սովորեցոնում:: Բայց նրա հետ խոսելուց Տէր Հիսուս նրան այնպես մերկացրեց իր գիտելիքով հանդերձ, որ Նիկոդեմոսը զգաց, որ վերստին ծննդի մասին լուր չունի առհասարակ: Ուրեմն ինչպե՞ս կարող է մարդը հասկանալ Հիսուս Քրիստոսի խոսքը, եթե իր ներքին մարդը նույնն է մնում և չի փոխվում: Այս դեպքում է, որ Աստվածաշնչի պարունակությունը մնում է որպես միայն փոխանցվող գիտելիք, ուրիշ ո՛չինչ: Երբ փարիսեցիների հետ էր խոսում Տէր Հիսուս, նրանց էր մերկացնում, ասելով որ դո՛ւք, լինելով վարդապետներ, ինքներդ չեք կարողանում ձեր մեջ մի բան փոխեք, և ապրում եք հին մարդու հետ, դու ինչպե՞ս կարող եք իմ վարդապետությունը մարդկանց փոխանցել, երբ ձեր մեջ է կեղծիքը: Մեր օրերում ամենուրեք կարդում ենք, որ այս կամ այն մարդը ֆեյք է, այս կամ այն էջ ֆեյք է: Առաջին ֆեյքերի դեմ պայքարողը եղել է Տէր Հիսուս Քրիստոս: Միակ բանը. Որ չէր հանդուրժում դա մարդու երկերեսանի կեղծավորությունն էր, արտաքնապես բարեպաշտ ցուցադրվելու հմտությունն էր, որի համար ամեն պատահած տեղում ամբաստանում էր փարիսեցիներին, սադուկեցիներին, քահանայապետներին: Սակայն բոլորովին այլ կերպ էր խոսում և շփվում պարզ մեղավոր մարդկանց հետ, որոնց ո՛չ ոք չէ՛ր սովորեցնում, թե ինչպե՞ս ազատվել մեղքից, ինչպես զերծ մնալ մեղքից; Թվում է թե մարդը բանական է, և նրան այլևս ասելու կարիք չկա, որ այս բանը մեղք է, կամ այսինչ բանը չի կարելի անել: Այդպես չէ, եթե այդպես հեշտ լիներ մեղքից զերծ մնաը, դրախտում, որ ամեն ինչ վայելք էր, մեղքը դրախտում ծնվեց՝ մարդու անպատասխանատվության պատճառով: Այնուհետև դարձյալ ժողովուրդը ինքնահոսի չթողնվեց, այլ միշտ առաջնորդ է ունեցել՝ իրեն ուղղորդելու ճշմարիտ ճանապարհով: Մեր բոլոր նշանավոր մարդիկ Աստվածաշնչում նախ՝ հովիվ են եղել, հետո ժողովրդի առաջնորդ: Մեր տէրը Ինքը իրեն բարի հովիվ է հորջորջում, որովհետև շատ մեծ է պատասխանատվությունը հովվի՝ իր հոտի նկատմամբ; Ոչխարին մի բան պատահեց, պատասխանատվությունը հովվի վրա է, իսկ եթե հոտ և հովիվ մարդկային հարաբերւոթյունները վերցնենք, որքան ավելի կարևոր է , որ հովիվը պատասխանատու լինի իր հոտի ամեն անդամի նկատմամբ, և լուր ունենա նրա հոգևոր վերքերի մասին;
Հովհաննես Առաքյալն առհասարակ իր Ավետարանում շատ է մատնանշում լույսն ու խավարը: Սրանք կողք կողքի են ապրում և մեկը մյուսին չի հանդուրժում: Այդ պատճառով երբ Լույսը աշխար եկավ, աշխարհը նրան չընկալեց, քանի որ այդ լույսից բայահայտվեց իր խավար լինելը: Իսկ որևէ խավար մարդ չի կամենում որ իր ծածուկ գործերը բացահայտվեն: Նույնիսկ երբ Մանուկ Հիսուս ծնվեց, աշխարհում նրա համար արդեն տեղ չկար, Նա մսուրում ծնվեց: Սատանան գիտեր, որ Լույսը աշխարհ եկավ, իր վախճանը մոտենալու է, դրա համար ամեն կերպ փորձում է խավարը որպես լույս ցույց տալ, որպեսզի մոլորեցի արհեստական լույսերի միջև:
Մի պարզ օրինակ բերեմ ձեզ և դուք մտովի գնացեք Սուրբծննդյան տոնակատարությունները: Դուք հիշեք, թե այդ օրերին ողջ աշխարհուն որքան լույս է վառվում արհեստական, որքան ճոխություններ են կազմակերպվում մեծածախ ու մանրաշծախ առևտրի սրահներում, հատուկ սուրբծննդյան երգեր են միացնում բոլոր վաճառքի կետերում որպեսզի շահեկան առևտուր լինի: Աշխարհը դարձնում են արհեստական լույս տոնածառների և փողոցների միջոցով, որպեսզի գրավեն միամիտ մարդու ողջ ուշադրությունը և մարդը սքանչանա այդ տոնակատարության գեղեցկությամբ և լիովին մոռանա Մանուկ Հիսուսի ծննդյան նպատակը, Նրա աշխարհ գալու առաքելությունը, և հատկապս անձամ իր փրկիչը լինելու կարևորությունը; Ժողովուրդը այս խայծը միշտ էլ կերել է չարի դարավոր պատրաստությունների պատճառով; Միամիտ չլինենք կարծելու համար, թե աշխարհը այդքան ուրախ է Հիսուս Քրիստոսի ծնունդով: Բավական է նայենք աշխարհի վարման կարգին, նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել, որ Հիսուս Քրիստոս ներկայություն չէ մեր կյանքում, այլ անցյալի մի տխուր պատմություն:Ամեն տարի նույն տոնախմբությունները, կապված Սուրբ Ծննդյան հետ կատարվում է, և Քրիստոս ծնվում է հոգևոր մեռած հասարակության մեջ: Նայենք մեր բոլոր ոլորտները: Քրիստոս մեռած է կրթության մեջ, Նրա մասին կրթության ոլորտում չեն խոսում: Գիտության մեջ մեռած է Քրիստոս, դա անհերքելի փաստ է: Մշակույթի մեջ մեռած է Հիսուս Քրիստոս, Քաղաքականության մեջ չկա համարյա, հազվագյուտ անձեր են նվիրումով խոսում իրենց հավատքի մասին:
Բիզնեսում չկա Քրիստոս , լրատվության մեջ չկա Քրիստոս: Հակաքրիստոսի հոգին շրջում է աշխարհում և ավերներ է գործում: Քահանաները լռում են, որպեսզի խնդիրներ չունենան և ճշմարտությունը չեն ասում: Այսպես ամեն տարի մենք կարգ ու կանոնի համարձայն տոնում ենք Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Սուրբ հարությունը: Իսկ մեր կյանքերը նույն գաղջ վիճակում են;
Թող այսօր մեկը համարձակաբար բարձրաձայնի, որ Հիսուս Քրիստոս ծնվել է իր սրտում, իր տանը, իր հարկի տակ, նա վերստին ծնվել է և այլևս ապրում է Քրիստոսի լույսով և հաղթահարում է եղած բոլոր դժվարությունները, քանի որ գիտե, որ Տէրն ասաց, աշխարհում նեղություններ կլինեն, բայց քաջալերվեցեք, ես հաղթեցի աշխարհին: Ամենուրեք սատանայի սպասավորությունն է: Անդրադարձեք մեր եկեղեցական տոներին ու ինքներդ համոզվեք, թե այդ տոնից հետո դուք ինչ փոփոխություն ունեցաք ձեր ներքին մարդու փոփոխության և վերստին ծննդի հարցում: Սատանան մեր գլխին է միացրել ինտերնետային զվարճալի ծրագրերը և քաշում է մեր ժամանակը, դրամը և հետաքրքրությունները: Նայեք մատաղ սերնդին, ո՞վ է նրանց Քրիստոս քարոզում: Հակառակը՝ ասում են.- երեխա է թող իր հետաքրքրությունները ունենա, կմեծանա և կիմանա: Իսկ սատանան նրան հանդիպում է նաև մեծ տարիքում:
Մեր Տէրը խոսում է վարձկան հովիվների մասին, որոնք վտանգի պահին թողնում և փախչում են, հոտը թողնելով գայլի բերանը: Քանի որ հոտը իրենց չէ, նրանք չեն եկել իրենց կյանքը տան այդ հոտի համար; Նրանց նպատակը այլ է, համբավ, անուն, դրամ, շահույթ, և այդ բոլորը Աստծու խոսքը օգտագործելով են անում:Այստեղ էլ միամիտ ժողովուրդը այս խայծը կուլ է տալիս:
Սիրելիներ մեզնից չի երևում, թե ի՞նչ կատարվում աշխարհի կուլիսների հետևում՝ հակառակ Հիսուս Քրիստոսի և նրա հոտի, որի համար Նա խաչվեց; Եթե մի պահ վերցվեր աշխարհի կուլիսները և համայն մարդկությունը տեսներ ողջ իրականությունը, բոլորը կխենթանային պատահածից: Բայց աշխարհը փառք Աստծո դեռ կանգուն է Աստծո զորությամբ, քանի որ աշխարհում դեռ կան արդարներ, հանուն որոնց Աստված դեռ պահում է այս ախշարհը, որպեսզի այս արդարները կարողանան հնարավորինս շատ թվով մարդկանց քարոզելով դարձի բերեն իրենց փրկության համար: Բայց հավատացյալ հոտն էլ իրավունք չունի ձեռքերը ծալած նստի, քանի որ ժամանակը աշխատում է մեր օգուտի համար և պետք է կարողանանք մի օգուտ քաղել ամեն օր: Ամեն երկրորդական բան մի կողմ ձգելով ր բռնելով միայն փրկության ճանապարհը, որն անցնում է ինքնաքննության, ինքնադաստիարակման և ապաշխարության նեղ դռնով; Վերստին ծնունդ է պետք մարդուն՝ Հիսուս Քրիստոսին գտնելու և Նրա հետ ներդաշնակ ապրելու համար: Ես իմ պարտքն եմ համարում այս օրերին ձեզ հետ լինել իմ խոսքով, իմ աղոթքով, իմ պատգամով, որ աստվածաշնչյան է, թեպետ իմ խոսքով երբեք չեմ հեռացել ձեզնից, բայց այս օրերին մարդիկ առավել կարիք ունեն մխիթարիչ խոսքի, քանի որ պատերազմի արհավիրքը մարդկանց հոգեկան ծանր վիճակների մեջ է դնում: Թող Քրիստոսի սերն ու խաղաղությունը բոլորիդ հետ լինի Իր խոսքի ունկնդրության ժամանակ, ձեր կյանքերի մեջ այն գործադրելու պահին և միշտ: Մնացեք սիրով, հեռու աշխարհի գայթակղություններից, փնտրեք միայն Հիսուս Քրիստոսին, որն է ձեր միակ փրկությունը:
Այսօրվա հարցը այսպիսին է. Ծնվե՞լ է Քո սրտում Հիսուս Քրիստոս, խաչվե՞լ ես Նրա հետ՝ Հարության ակնկալիքով: