Բարի լույսը և առավոտյան մաղթանքս հայտնում եմ ձեզ Պողոս Առաքյալի շրթներով: Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգեւոր օրհնութեամբ: Գովենք նրան այն փառքի համար, որով երջանկացրեց մեզ իր Սիրելիով: Սիրելիներ, Հիսուս Քրիստոսին ճանաչող և Նրա խոսքով ապրող մարդն անմիջապես կհամաձայնի Պողոս առաքյալի այս խոսքերի հետ, որ Աստված մեզ երջանկացրեց Իր Սիրելիով և մեր Փրկչով:
Պատկերացրեք, որ մենք հիմա չունենայինք Սուրբ Գիրքը և մեր կյանքը ապրեինք ինքնահնար որոշումներով և մարդկային մտածումներից դրդված: Իրական խառնաշփոթ տեղի կունենար այնպես, ինչպես որ շատերի կյանքն է ընթանում՝ առանց Աստծու խոսքի: Փառք Աստծուն, որ ուղղափառությունը դեռ ոտքի վրա է և աշխարհը պահում է քանդվելուց: Քրիստոնեությունը այսօրվա ժամանակակից մարդուն հիշեցնում է, որ, քանի դեռ կանգուն է աշխարհը, ո՛վ մեղավոր մարդ, դու քո մեղքերով դուրս արի աշխարհի քանդման ծրագիրի միջից՝ նպաստելով աշխարհի կործանման հետաձգմանը: Խնայիր քեզ և քո հետ շատերին:
Ավետարանի ամեն պատգամ իր խորքի մեջ այս ցուցումը տալիս է մարդուն՝ շգուշացնելով ամեն անգամ մի պատվիրանով; Այսօր Ավետարանն ասում է, չկա՛ ծածուկ բան, որ չհայտնվի, ո՛չ էլ գաղտնի բան, որ չիմացվի: Բայց դուք զգույշ եղեք, թե ինչպե՞ս եք լսում:
Լսելու պատգամը, սիրելիներ, թերևս ամենակարևորն է: Կարևոր է, թե հավատացյալը օրվա ընթացքում ի՞նչ է լսում:
Ի՞նչն է բավարարում նրա հոգեկան աշխարհը: Ինչո՞վ կրթում իր բաց մնացած հոգևոր և մարմնավոր հետաքրքրություննրը: Լսելուց ավելի կարևոր է լսածը ճիշտ ընկալել: Ժամանակակից քաղաքակրթությունը մի ծրագիր է որդեգրել, որտեղ խոսում են գեղեցիկ, պաթոսով, գրագետ, բայց պարզ մարդու ականջի համար շատ տողատակերով և անհասկանալի: Քանի որ չար ուժերի նպատակը գեղեցիկ վերնագրերի տակ սև ու մութ գործերը առաջ տանելու առաքելությունն է թաքնված: Շատ հաճախ կարդուն ենք վերնագրեր, որոնք աչքի համար հաճելի են, քանի որ իրենց մեջ պարունակում են քրիստոնեական արժեքներ ներկայացնով բառեր, ինչպիսիք են՝ խաղաղություն, բարեկամություն, միասնություն, եղբայրություն և այլն;
Բայց հետևելով նմանատիպ հայտարարություններին և միաժամանակ հետևելով աշխարհի իրավիճակին տեսնում ենք, որ բոլոր այսպիսի հայտարարությունները կեղծ են, խաբուսիկ են և ամենևին չեն բխում քրիստոնեական ուսմունքից;
Ավետարանը սկզբից է ասել, որ ծածուկ բան չկա՛, որ չհայտնվի: Ուշադրություն դարձրեք, թե աշխարհում որքան խաղաղության պայմանագրեր են կնքվում, և որքան պատերազմներ են տեղի ունենում: Որքան բանակցություններ են վարվում երկրների ղեկավարների միջև և որքան են այդ բանակցությունները մնում սեղանների վրա՝ անկատար: Ամենավերջին թարմ բանակցությունները՝ հրադադարի կամ զինադադարի վերաբերյալ, որին չենթարկվեց գեթ մեկ օր Ադրբեջանը՝ անտեսելով բոլոր պետությունների հորդորները, քանի որ նրա նպատակը չարին ծառայելն է, և սատանային գոհացնելը, հետևաբար այդպիսիք որքան էլ հավաքվեն միասնական աղոթքների և էկումենիկ ժողովների, նրանց նպատակը չար է, իսկ առերևույթ՝ ցուցադրական աշխարհի աչքին քաղաքակիրթ երևալու: Այնպես, ինչպես Թուրքիայի նախագանը մի կողմից կազմակերպում է հայերի ջարդը՝ զենք մատակարարելով, մյուս կողմից ժողովրդավար երևալու նկատառումով ցուցադրական մտնում է հայկական եկեղեցի՝ իբրև հարգանքի տուրք մատուցելու հայ պատգամավորի հոգեհանգստին;
Ավետարանն ասում է, եթե քո ձեռքին ճրագ կա վառած, ուրեմն այդ ճրագը չես կարող թաքցնել որևէ ծածուկ տեսղում, այն պետք է լույս տա, որովհետև ճշագը լույս տալու համար է, իսկ եթե քո ճշագը միայն ցուցադրության համար է, այն ծածուկ չի մնա և կբացահայտվի շուտով; Այս պատճառով գլխավոր պատգամը մեզ է տրված՝ տես, թե դու ինչպե՞ս ես լսում և ինչպե՞ս ես հասկանում: Ամեն լսած քննի՛ր և գնահատական տո՛ւր լսածիդ:
Սիրելինե՛ր, բոլորդ էլ տարիներ շարունակ լսում եք, որ ամեն տարի աշխարհում տեղի են ունենում էկումենիկ ժողովներ, մեծ հավաքներ՝ վերը նշած քրիստոնեական գայթակղիչ վերնագրերով: Այդ հավաքներին մասնակցում են մեծ կրոնների ներկայացուցիչները և մեզ միայն լուր է հասնում, որ աղոթքն են արել աշխարհի խաղաղության համար; Մեզ ուրիշ մանրամասնություններ չի տրամադրվում, որպեսզի հասկանալի դառնա այդ հավաքների բուն նպատակը: Մի անգամ նույնիսկ կարդացի, որ տեղի ունեցավ միջազգային կրոնների փառատոն, որին մասկակցեց նաև Ամենայն հայոց Կաթողիկոսը, և դարձյալ ոչ մի բացատրույթուն, թե ի՞նչ է նշանակում կրոնների փառատոն: Բայց մենք աշխարհի լուրերով լսում ենք, որ աշխարհը գնում է դեպի միակրոնության և բոլոր ազգերը կարող են աղոթել միասին, որևէ խնդիր չկա այդտեղ: Հիմա մենք՝ քրիստոնյաներս պատգամ ունենք մեր լսածը ճիշտ հասկանալու; Ինչպե՞ս կարող են կողք կողքի աղոթել Քրիստոսին չճանաչողն ու քրիստտոնյան՝ որի Փրկիչն է Հիսուս Քրիստոս և կյանքը՝ Քրիստոսի Վարդապետությունը: Անհամատեղելի երևույթներ են:
Վերջին տեղեկությունը որ մենք կարդացինք Մայր Աթոռի տեղեկատվության բաժնում, ներկայացնում եմ ձեզ, որպեսզի միասին հասկանանք նրա թափանցիկությունից: Ընդ որում այսպիսի հավաքները տեղի են ունենում Հռոմում՝ Սուրբ Պետրոսի տաճարում; Մի՞թե Սուրբ Պետրոս Առաքյալը կհանդուրժեր այսպիսի հավաքները, հարց է:
Երեկ Հռոմում Պապ Ֆրանցիսկոսի հետ միասին, համաշխարհային մեծ կրոնների ներկայացուցիչները կողք կողքի աղոթեցին խաղաղության hամար։ Նրանց շարքում էր նաեւ Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ եւ Արեւմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ՝ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը։
Աղոթքի ավարտին բոլոր մասնակիցները տեղափոխվեցին Պիացցա դել Կամպիդոլիո հրապարակ, միավորվելով «խաղաղության ծիածանի պես» բեմի վրա, որտեղ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդես եկավ իր կրքոտ կոչով. «Խաղաղության կարիքը կա եւ մենք չենք կարող անտարբեր մնալ: Վտանգ կա, որ աշխարհը, քաղաքականությունը, հասարակական կարծիքը ընտելանա պատերազմի չարիքին՝ որպես մարդկային պատմության բնական ուղեկցին»:
Հռոմի հանդիպումն ավարտող Խաղաղության կոչը անդրադարձավ այժմյա հրատապ թեմաներին. «Պատերազմները եւ խաղաղությունը, համաճարակները եւ առողջապահությունը, սովը եւ սննդի հասանելիություն, գլոբալ տաքացումը եւ կայուն զարգացումը, բնակչության տեղահանումները, միջուկային ռիսկի վերացումը եւ անհավասարությունների նվազեցումը միայն առանձին ազգերին չեն վերաբերում: Մենք դա ավելի լավ ենք հասկանում այսօր ՝ կապերով լի աշխարհում, որը հաճախ կորցնում է եղբայրության զգացումը»: Եվ հետեւաբար, «պետությունների ղեկավարներին ասում ենք. Եկե՛ք միասին աշխատենք խաղաղության նոր ճարտարապետության վրա: Եկե՛ք միավորենք ուժերը կյանքի, առողջության, կրթության, խաղաղության համար»:
Նույն Պապը իր հոջորդ ելույթում քաջալերում է միասեռականների ամուսնությունը՝ հիմք ընդունելով այն փաստը, որ նրանք ևս իրավունք ունեն ամուսնանալ և ընտանիքում ապրել: Պապին միանգամից կարելի է երկու հարց տալ, եթե հնարավոր լինի: Իսկ ո՞ւր մնաց Աստծու արարչագործության այրն ու կինը՝ արուն և էգը, որ ստեղծեց Աստված: Երկրորդ հարցը միասեռականության մեղքի մասին է, որը դարձյալ դատապարտվեց Աստծուց՝ ծծումբով ու կրակով: Այս մարդը ինչպե՞ս կարող է մեծ կրոնների ներկայացուցիչների հետ աղոթել խաղաղության համար, երբ չի դատապարտում մեղքը, չի առաջնորդում ապաշխարության, այլ հակառակը՝ հորդորում է անկարելի ամուսնություն: Աշխարհի իմաստությամբ խաղաղություն հաստատելը սարսափելի է, և անկարելի, որի մասին Ավետարանն է ասում; Մեզ Քրիստոսի խաղաղությունից բացի, ուրիշ խաղաղություն պետք չէ, հատկապես որ այդ խաղաղության կոչերի տակ ծածուկ ուժերը իրենց ծրագրերն են թաքցրել:
Ո՞վ կարող էր մտածել, որ Բրազիլիայում կկառուցվի Սողոմոնի տաճարը՝ 10 000 տեղով և ամբողջ աշխարհը կհավաքվի միասնական աղոթքի՝ միակրոնության համար; Ո՛չ, չսխալվեք, սա մեր Տիրոջ ասած՝ մի՛ հոտ, մի՛ հովիվը չէ՛: Սա բոլորովին այլ բան է, որը ևս ծածուկ չմնաց և բացահայտվեց: Սողոմոնի այս տաճարում սպասավորները իրենց ուսերի վրա տանում են Հին Ուխտի Տապանակը և Քրիստոսի մասին ոչ մի խոսք:
Անկարելի է, որ լույսն ու խավարը միասին աղոթեն: Անկարելի է որ քրիստոնյան և իսլամը, բուդիստը աղոթքի միաբանություն ունենան, քանի որ նրանց երկրպագության աստվածները տարբեր են, հետևաբար արժեհամակարգը ևս տարբեր է:
Սիրելիներ, եթե մենք մեզ հանձնարարաված պատգամները անտեսենք լսելու և հասկանալու վերաբերյալ, ապա մեզնից կվերցվի այն, ինչ կարծում ենք թե ունենք: Մենք իրավունք չունենք ամեն հայտարարություն ընդունել ի գիտություն, ամեն մարգարեություն ընդունել և հավատալ առանց քննելու նրա իսկությունը և առանց համեմատելու Աստվածաշնչյան ճշմարտությունների հետ: Կաթոլիկ աշխարհը համարում է. որ Հռոմի պապը անսխալական է, բայց մենք գիտենք, որ Միակ Անսխալականը Տէր Հիսուս Քրիստոսն է, որի ավետարանական խոսքերը հակասում են պապական որոշումներին;
Այս էր այսօրվա Ավետարանի պատգամը մեզ, սիրելիներ, լինել աչալուրջ մեր լսածների հանդեպ, աղավնու միամտությամբ՝ օձի խորագիտություն ունենալ և քննել ամեն խոսք, հասկանալ տողատակը, նպատակը և հատկապես՝ աղբյուրը: Եթե որևէ գաղափար աստվածաշնչյան չէ, անտեսել իր կասկածելի հիմքերի պատճառով: Երբեմն մենք սխալվում ենք մի շատ վտանգավոր տեղում, լսում ենք հոգևոր առաջնորդի խոսքը և միանգամից մտածում ենք, որ Ճիշտ է, և իբրև հոգևոր առաջնորդը չի կարող սխալվել: Չի սխալվել միայն Հիսուս Քրիստոս և Իր Ավետարանը տվել է, որպեսզի մենք էլ սովորենք հնարավորինս մեր կյանքը զգուշությամբ ապրենք; Մեր Տէրը հստակ ասել է,- գալուն են վերջին ժամանակներում սոտ քրիստոսներ և դուք հավատալու եք: Սիրելիներ Աստված մարդկությունից չի թաքցրել բոլոր աղետներն ու արհավիրքները որ տեղիեն ունեցել մարդկային մեղքերի պատճառով; Սկսած առաջին մարդու մեղքից, Նոյի օրերի Ջրհեղեղից, բաբելոնից և եգիպտոսից: Այսօրվա քրիստոնյան իրավունք չունի առաջին դարի քրիստոնյայի չափ սխալվելու, քանի մեծ փորձառություն ունի արդեն;
Օրվա հանապազօրյա հացը մեզ բավական է, որ սովորենք օրվա պատգամից ստացած պատվիրանը: Մնացեք սիրով՝ ձեր ճրագը թող բարձր տեղում վառվի և նպատակը միայն լույս տալը լինի, ոչ թե գեղեցիկ ձևավորումը:
Այսօրվա հարցն այսպիսին է. Դու զգո՞ւյշ ես, և հասկանո՞ւմ ես, թե ինչպե՞ս ես լսում: